ՀՀ վարչապետը պետք է մասնակցի ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին.Վ.Բոստանջյան
Ապրիլի 6-ին հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Միջկառավարական խորհրդի նիստը, որն, ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, պետք է անցկացվեր ՀՀ մայրաքաղաք Երևանում, տեղի չի ունենա: Փոխարենը նիստի անցկացման վայրը տեղափոխվեց Մոսկվա:Դա տեղի ունեցավ այն պատճառով,որ միության անդամ պետությունների վարչապետերից ոմանք հրաժարվեցին գալ Հայաստան: Այնուամենայնիվ,ինչպես և նախատեսվել էր,Հայաստան ժամանեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը,ում հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանն իր դժգոհությունը հայտնեց ԵԱՏՄ նիստի վայրի փոփոխությամն առնչությամբ.Վարչապետն իր խոսքում անընդունելի է համարել Երևանում պլանավորված ԵԱՏՄ նիստի տեղափոխումը Մոսկվա: «Պետք է նշեմ, որ ապրիլին 8-ին Երևանում պլանավորված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն առանց լուրջ հիմնավորումների վերջին պահին նախագահող երկրի կողմից առաջարկվել է տեղափոխել: Կցանկանայի ընդգծել, որ մենք անընդունելի ենք համարում նման աշխատաոճը»,- ընդգծեց Աբրահամյանը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ չի որոշել մասնակցել Մոսկվայում կայանալիք նիստին ,թե ոչ. Այս անռչությամբ hayeli.am-ը պարզաբանում խնդրեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանից,ով նշեց,որ իր կարծիքով ճիշտ է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությունը Երևանից Մոսկվա տեղափոխված ԵԱՏՄ վարչապետների նիստին: «Այս պահի դրությամբ պետք է մասնակցի: Նորմալ մոտեցում չէր, երբ մյուս երկրները համարժեք չարձագանքեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող վերջին դեպքերին: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը,որ Հայաստանը գնտվում է այնպիսի աշխարքաղաքական տիրույթում, տնտեսական տեսանկյունից շատ կարևոր է նրա մասնակցությունը:Մեր երկիրը ոչ հարմարավետ աշխարհաքաղաքական դիրքում է:Նորից եմ կրկնում,Հայաստանը պետք է մասնակցի և այն էլ ամենաբարձր մակարդակով՝այսինքն վարչապետի մակարդակով»,-նշեց բանախոսը:
