Նազենի Ղարիբյան. «Հիմնական նպատակը եղել է՝ նվազագույնի հասցնել անձնական որոշումների ամպլիտուդը եւ կամայական որոշման տեղ չթողնել»

«Հրապարակը» գրում է. Մայիսի 3-ին տպագրված՝ «Ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել» հոդվածում դիրիժոր Հարություն Արզումանյանը նշել Էր, որ նախարարությունը, ի դեմս Ն.Ղարիբյանի, ֆինանսական աջակցություն Է ցուցաբերել տարբեր ֆոնդերի, ՀԿ-ների՝ մշակութային ծրագրերի իրականացման համար, որոնց թվում նաեւ՝ թատրոնի աջակցման հիմնադրամին,» որի շուրջ վերջին օրերին լայն քննարկումներ ծավալվեցին։ «Օրինակ՝ Օպերայի երիտասարդական ծրագիրը, որտեղ մեծամասնությունը նախագահի մրցանակին արժանացած, հաղթող երգիչներ են, դրանց մերժել է եւ ֆինանսական աջակցություն Է տվել Օպերայի աջակցման հիմնադրամի անհայտ մի ծրագրի, որոնք վաղուց Օպերային ոչ մի բանով չեն աջակցում»,– ասել Էր Արզումանյանը եւ հավելել, որ Նազենի Ղարիբյանը, որ հանձնաժողովի նախագահն Է, ֆինանսավորել Է բոլոր այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել, որ մրցույթների մեկնեն, մի հաջողություն ունենան, բայց բոլորն առաջին փուլից դուրս են մնացել։ «Նույն Անի Պիվազյանը, որին ոչ մեկը չէր ճանաչում մինչեւ իր ելույթը՝ վարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ, հանկարծ Նազենի Ղարիբյանը ֆինանսավորում է նրան, ով գնում է Իսպանիա՝ մրցույթի մասնակցում ու դուրս է մնում, Գեւորգ Կոջոյանը, որն էլի հանրությանն անհայտ երգիչ է, բայց Օպերայի դեմ բողոք է գրել, ֆինանսավորել են, գնացել է Ռուսաստան՝ մրցույթի, եւ էլի դուրս է մնացել 1-իև փուլից»,– ասել էր Արզումանյանը եւ նկատել, որ հանձնաժողովի անդամներից ոմանք չեն մասնակցել նիստերին։ Նազենի Ղարիբյանն այս առիթով ցանկացավ պարզաբանում տալ՝ նախ անդրադառնալով նախարարության կողմից տրվող աջակցության կարգին։ «Մենք ունենք նախարարի հրամանով հաստատված դրամաշնորհային մրցույթի անցկացման նոր կարգ եւ հանձնաժողովների աշխատակարգ։ Դրանք երկուսն էլ նախարարության կայքում դրված են, որտեղ 10 անվանակարգերին համապատասխան՝ երեւում են նաեւ չափորոշիչները, թե ինչ չափորոշիչների համապատասխան պետք է հայտը ներկայացվի։ Հիմնական նպատակը եղել է՝ նվազագույնի հասցնել անձնական որոշումների ամպլիտուդը եւ կամայական որոշման տեղ չթողնել»,–ընդգծեց Նազենի Ղարիբյանը։ Հանձնաժողովները կազմված են եղել 9-11 անդամներից, գնահատումն արվել է գնահատման թերթիկի միջոցով՝ բաղկացած 7 չափանիշներից, որոնց մեջ, օրինակ՝ ծրագրի արդիականությունը, նորարարությունը, բյուջեն, համապատասխանությունը նախարարության առաջնահերթությունների հետ եւ այլն։ Անդամներից յուրաքանչյուրը գնահատման թղթում՝ չափանիշների տակ դնում է իր գնահատականը՝ կողմ կամ դեմ։ Ապա ընդհանուր հանրագումարի են բերվում գնահատման արդյունքները, որից հետո 2-րդ փուլն է սկսվում, որոշվում է հատկացվող գումարի չափը՝ ըստ ծրագրի կարեւորության, նախարարության ռազմավարական ուղղություններին համապատասխան, համաձայն հայտերի քանակի եւ ըստ ունեցած բյուջեի հնարավորության։

 

դիտվել է 953 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am