Մերոնց հաղթական մեկնարկը Թուրքիայում
Թուրքիայի Սամսուն քաղաքում մեկնարկել է Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ դուրս եկավ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, ով հաղթեց հույն Անտոնիա Պապուցակիին: 1/8-ում Անուշը մրցելու է Ռումինիան ներկայացնող Պերիոչ Լակրամիորայի հետ: Մենամարտը տեղի կունենա ապրիլի 11-ին: 64 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը քիչ առաջ իր մեկնարկային մենամարտում հաղթանակ տարավ Բելգիան ներկայացնող Անտուան Վանաչերեի նկատմամաբ, եւ դուրս եկավ 1/8, որտեղ մրցելու է իտալացի Վիչենցո Արեչիայի հետ: Մենամարտը տեղի է ունենալու ապրիլի 11-ին: Հիշեցնենք, որ այսօր հաղթանակ է տարել նաեւ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա նաեւ 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
