Հայաստանում գազի գինը կնվազի՞

«168 ժամ» թերթը գրում է. «Երեւանում կայացած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է միությունում էներգառեսուրսների ոչ խտրական գնագոյացման անհրաժեշտության մասին: Գազի գնի հետ կապված հարցեր ունի ոչ միայն Հայաստանը, այլեւ Բելառուսը, մասնավորապես՝ ռուսական գազը Բելառուսը ձեռք է բերում 1000 խմ-ն 130 դոլարով, մինչդեռ Բելառուսին սահմանակից ռուսական Սմոլենսկի նահանգում 70 դոլար է: Հայաստանը սահմանին վճարում է 165 դոլար:

2013թ. հայ-ռուսական գազային համաձայնագրով՝ Հայաստանին վաճառվող գազի գինը կցված է Օրենբուրգի մարզում գազի գնին: Սակայն մեր բնակարաններում մենք վճարում ենք մոտ 2 անգամ ավելի բարձր՝ 285 դոլար:


ԵՏՄ նիստից առաջ ռուսական կողմը նաեւ հայտարարել էր, որ Ռուսաստանը եւ Հայաստանը մտադիր են համաձայնեցնել մինչեւ 2030 թ. Հայաստանի գազամատակարարման եւ գազիֆիկացման ընդհանուր ծրագրի նախագիծը:

«Մեր երկրները լուրջ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազի ոլորտում: Այսօր աշխատում ենք՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ ապագա նախագծերի շուրջ, օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնել մինչեւ 2030 թվականը Հայաստանին գազի մատակարարման եւ գազիֆիկացման ընդհանուր սխեման»,- ասել էր ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն՝ ընգծելով, թե ՀՀ-ին մատակարարումները կատարվում են արտոնյալ պայմաններով:

Սպասվում է, որ մինչեւ հուլիսի 1-ը կողմերը պետք է պայմանավորվեն թե՛ նոր գնի, թե՛ մինչեւ 2030 թ. գազի մատակարարման ընդհանուր սխեմայի շուրջ:

168.am-ը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ ԵՏՄ նիստի շրջանակներում գազի խնդիրը քննարկվե՞լ է, ի՞նչ արդյունք կա:

«ԵՏՄ-ում, որպես մեկ միասնական միավոր, որտեղ գործում են միեւնույն մաքսային պատնեշները, չեն կարող լինել էներգակիրների տարբեր գներ: Դա աբսուրդ է, որովհետեւ, օրինակ, Կրասնոդարում ջերմոցի համար գազն արժե 40 դոլար, Հայաստանում՝ 103 դոլար՝ կրկնակիից ավելի թանկ, եւ ավտոմատ հայաստանյան վարունգն ավելի թանկ է ստացվում, քան Կրասնոդարում աճեցվածը, բայց այդ վարունգի շրջանառությունը Մաքսային միության մեջ է: Այսինքն՝ ի սկզբանե դրված է, որ մեր վարունգը ոչ մրցունակ է լինելու Կրասնոդարի վարունգի հանդեպ: Այսինքն՝ չի կարող լինել մաքսային միասնական տարածք ու լինել էներգակիրների տարբեր գներ: Դա է ամբողջ խնդիրը: Նշվում է, որ մինչեւ հինգ տարում այս միասնական գինը սահմանվելու է:

Մինչ դա ՀՀ-ն ունի որոշ ապրանքների նկատմամբ մաքսային արտոնություններ, մաքսատուրքն ավելի ցածր է: Այդ հավասարակշռությունը պետք է միշտ պահպանվի: ՀՀ եւ ՌԴ միջեւ գազային մատակարարման մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ՝ դա լինելու է նշածս գաղափարախոսության շրջանակներում, որ միասնական գազային, էներգետիկ շուկա լինի»,- պատասխանեց Հ.Գեւորգյանը:

Հարցին, այդ շուկայի ձեւավորման դեպքում ՀՀ-ում գազի գինը կնվազի՞, պատգամավորը պատասխանեց, որ կա 2 մոտեցում. «Եթե ԵՏՄ-ն ուզում է մրցունակ լինել երրորդ երկրների նկատմամբ, ապա Հայաստանում գազի գինը նույնպես պետք է իջնի Ռուսաստանի չափ, եթե գնում է գազի շուկայական գնագոյացման, այսինքն՝ գազի վրա դրվում է միջազգային գին, այդ դեպքում Ռուսաստանում պետք է գազը թանկանա: Բայց որ գները պետք է հավասարեցվեն, դա միանշանակ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1624 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am