Պուտինի առանձին խաղը Փաշինյանի ու Ալիևի հետ. Թրամփը պաշտոնյա է գործուղել Երևան ու Բաքու

Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությանը: Փաշինյանը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական գործընկերության շարունակական խորացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, որը գտնվում է ժողովրդավարական արմատական բարեփոխումների փուլում և առաջ է շարժվում ժողովրդավարության ինստիտուցիոնալ ու տնտեսապես հզորացման ճանապարհով:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է, որ ուրախ է կրկին այցելել մեր երկիր՝ այս անգամ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո և հայկական կողմի հետ քննարկել համագործակցության օրակարգը: Ջորջ Քենթի խոսքով՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների զարգացմամբ և մեր երկրի համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում փոխգործակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր: Որպես ինստիտուցիոնալ կարևոր ուղղություն՝ Նիկոլ Փաշինյանը նշել է դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, նաև ընտրական և ոստիկանական ոլորտներում գործակցությունը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում տեղի են ունեցել ազատ և ժողովրդավարական ընտրություններ, որոնք պետք է երաշխավորվեն ինստիտուցիոնալ առումով, և այս ուղղություններով բարեփոխումների իրականացումը զգալի կարևորություն ունեն: Անդրադառնալով տնտեսական կապերի զարգացման հնարավորություններին՝ կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել ջրամբարաշինության, ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի ոլորտներում համագործակցությունը:

Ջորջ Քենթը նշել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի՝ ժողովրդավարության զարգացման, տնտեսական առաջընթացի, ինչպես նաև տարբեր ուղղություններով քայլերը և պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:

Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային մարտահրավերների և գործընթացների շուրջ, ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին: Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարն ամփոփել է փոխգործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը` գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ:

Ջորջ Քենթն իր հերթին ներկայացրել է ԱՄՆ կառավարության մոտեցումներն արդի միջազգային մարտահրավերների առնչությամբ` նշելով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող զարգացումների կարգավորման ԱՄՆ տեսլականը: ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ջորջ Քենթը Երևան ու Բաքու է ժամանել ուշագրավ սրման փուլում, երբ Ադրբեջանը սահմանային լարվածությանն է զարկ տվել: Մի կողմից Բաքվից շտապում էին հայտարարել, թե Մնացականյան-Մամեդյարով առաջիկա հանդիպումը պետք է Վաշինգտոնում կայանա, դրան զուգահեռ՝ սահմաններում լարում սկսվեց:

Ահա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան շտապեց տարածաշրջան: ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լրջորեն է վերաբերվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր պատասխանատվությանը և հանձնառու է խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման հարցում կողմերին օգնելու ձգտմանը՝ Բաքվում լրագրողներին ասել էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը։

«Ուրախ ենք, որ կողմերի միջև կայացել են հանդիպումներ առաջնորդների և ԱԳ նախարարների մակարդակով։ Կողմերը շփման գծում լարվածության նվազման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարերի՝ վերջերս կայացած հանդիպմանը ձեռք են բերվել գոհացուցիչ համաձայնություններ»,- ասել էր Քենթը։

Անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման հնարավոր անցկացմանը՝ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն ասել էր․ «Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, չեմ կարող ասել, թե տեղը որոշել ենք։ Սակայն վստահ եղեք, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում իր պարտականություններին։ Մենք ցանկանում ենք աջակցել գործընթացին, որը կտանի հակամարտության խաղաղ կարգավորման։ Մենք հանձնառու ենք մնում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերին օգնելու ձգտմանը»։

Երևանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային ներկայացվե՞լ են մոսկովյան բանակցությունների նրբությունները: Ի՞նչն է անհանգստացնում Վաշինգտոնին... Մոսկվայի առանձին խա՞ղը Փաշինյանի ու Ալիևի հետ:

Թամար Բագրատունի

դիտվել է 2812 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am