Ադրբեջանի ՊՆ-ն թաքցնում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Գուսարի շրջանում ապրիլի 8-ին ծնողներին է վերադարձրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում ոչնչացված 25-ամյա պայմանագրային զինծառաող Յալչըն Օսմանովի դիակը:

Նրա ազգական Նամիկ Օսմանովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը պատմել է, որ զինվորի դիակը ծնողներին են բերել հրամանատարի հետ նրա ծառայակիցները: Շրջկենտրոնից ծնողներին հայտնել են, որ Յալչըն Օսմանովն ինքնասպանություն է գործել:

Երբ ծնողները բացել են դագաղը, ճակատին կրակոցի հետք են տեսել: Կանչել են նրա դիակը բերած զինծառայողներին, որոնք ասել են, որ չգիտեն, թե նա ինչ պայմաններում է սպանվել: «Որդիս անցյալ տարի կամավոր մեկնել է բանակ ծառայելու: Իրեն սպանելու պատճառ չկար: Մենք չենք հավատում, որ նա ինքնասպանություն է գործել: Իսկ ո՞վ է նրան սպանել: Եթե ճակատում է խփվել, ինչու նրան այստեղ չեն բերել որպես շեհիդի: Ծնողին էլ ասում են, թե դեռ չգիտեն ինչից է մահացել»,-դժգոհել է զինվորի հայրը: Զինվորի հոր խոսքով` ժամանած զինվորները կամ ասում են` նա խփվել է պահակակետում, կամ ասում են` դիրքերում գնդակոծության ժամանակ: «Ասում են` զորամասի պահակակետում է եղել, թե ինչպես, չգիտեն: Երեխայիս մահվան մասին ոչ մի թուղթ կամ փաստաթուղթ չտվեցին…Ասացին, կտանք մահվան պատճառները հետազոտելուց հետո», -ասել է հայրը: Յալչինն ընտանիքի հետ վերջին անգամ հեռախոսով խոսել է ապրիլի 4-ին: Նա պատմել է, որ Թարթառում է, եւ մարտ է ընթանում: «Ասաց, որ էլի կզանգահարի: Ապրիլի 8-ին ցերեկով ժամը 5-ին նրա դիակը բերած զինվորներն ասել են, որ նա խփվել է ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը` դեռես անհայտ պայմաններում», -պատմել է հայրը: «Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ դեռեւս չի հաջողվել միջադեպի հետ կապված պարզաբանում ստանալ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:  

դիտվել է 83 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am