«Կանգնեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան» ցույց`Վալերի Բուայեի գլխավորությամբ
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Ղարաբաղին` կոչ անելով «կանգնեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան` ուղղված Հայաստանի և Ղարաբաղի դեմ»: Ապրիլի 2-ից ի վեր, ինչ սկսվել են ադրբեջանական կողմի հարձակումները Լեռնային Ղարաբաղի դեմ, ֆրանսիացի պատգամավորը սատարում է հայ ժողովրդին և փորձում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի սանձարձակ ագրեսիայի վրա: Այսօր երեկոյան Բուայեի գլխավորությամբ բողոքի ցույց է կայանալու Մարսելի քաղաքապետարանի դիմաց: Այս մասին տեղեկացրել է Բուայեն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված պաստառով:
