«Կիրթ» ու «խաղաղասեր» Ալիևը կամաց-կամաց դիրքավորվում է

Վերջին շրջանում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով, այսօր հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն Պաշտպանության բանակի առաջնային դիրքերը, այլև մարտական հերթապահություն իրականացնող հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները: Մասնավորապես՝ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց», - ասված էր օրերս հաղորդագրությունում:

Արցախի ռազմական գերատեսչությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստի վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին «ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից»:

Սա թերևս, Ադրբեջանի կողմից պատասխան է Հայաստանի իշխանությունների անհոգությանն ու հանդարտությանը: «Կիրթ» ու «խաղաղասեր» Ալիևը կամաց-կամաց իրավիճակը բերում է լարման փուլի:
Ավելին՝ վերջին լարվածությունը տեղի ունեցավ Թուրքիայի Ադրբեջանի կողմից համատեղ զորավարժությունների ֆոնին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան համակարգում էին ռազմական ստորաբաժանումների համատեղ գործողություններն ու գործակցությունը, բարձրացնում երկու երկրների զինուժի մարտունակությունը: Բաքվի մերձակայքում մոտ հազար զինծառայողների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական եռօրյա զորավարժություններն ավարտվել են:

«Մուստաֆա Քեմալ Աթաթուրք - 2019» անունը կրող զորավարժություններում ներգրավված էին շուրջ վեց տասնյակ միավոր ռազմական տեխնիկա, երեք տասնյակ միավոր հակատանկային, հրետանային տեխնիկա, շուրջ քսան ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, երկու երկրների հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային համալիրներ։ Թուրքական կողմի վարժանքների ղեկավար Մուրադ Դիրիքի խոսքով՝ թուրքական բանակից մասնակցում է նաև 85 զինվորականներից կազմված մոտոհրաձգային ջոկատը:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ համատեղ այս զորավարժությունների ֆոնին պաշտոնական Բաքուն նշեց Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի հետ համագործակցության 25-ամյակը: 1994 թվականի մայիսի 4-ին էր, երբ Լեռնային Ղարաբաղի հետ այդ օրերին դեռևս պատերազմող Բաքուն պաշտոնապես միացավ ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրերս հայտարարել է, թե Բաքուն մտադիր է ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական համագործակցությունը, և այդ ուղղությունը ադրբեջանական զինված ուժերի առաջնահերթություններից է: 29 անդամ պետություն ընդգրկող Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարի գնահատմամբ՝ թույլ է տալիս արդյունավետ բարեփոխումներ իրականացրել ադրբեջանական զինված ուժերում:

«Մենք գիտակցում ենք, որ գլոբալացման դարաշրջանում ցանկացած հակամարտություն կամ առճակատում անխուսափելիորեն ազդում է այլ երկրների վրա: Հանուն Եվրատլանտյան տարածքում խաղաղության և անվտանգության՝ Ադրբեջանը կշարունակի գործընկերությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ», - ասվում է պաշտպանության նախարարի տարածած հայտարարությունում: Զաքիր Հասանովը նաև ընդգծել է․ - «Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցում ՆԱՏՕ-ի վճռական դիրքորոշումն արժանի է գովասանքի»:

Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող Ադրբեջանի հետ համագործակցությունը, իր հերթին, բարձր է գնահատում Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքը՝ ակնկալելով երկկողմ ռազմական համագործակցության խորացում: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի օդուժի գլխավոր մարշալ Սթյուարթ Փիչը՝ նրա ուղերձը հրապարակվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքէջում: «Այսօր մենք [Ադրբեջանի հետ] համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում՝ էներգետիկ անվտանգության ապահովումից մինչև պաշտպանություն և անվտանգություն: Մենք ձգտում ենք շարունակել ձեզ հետ [Ադրբեջանի հետ] համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք ընտրել եք», - ընդգծել է կառույցի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Թամար Բագրատունի

դիտվել է 5093 անգամ
Լրահոս
«Այ իբր քերթողնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ոնց ենք շպրտելու»․ Անաստաս Իսրայելյան (video) «2020 թվականի պատերազմին ունեցել ենք նույն ձեռագրով տեղի ունեցած սարսափելի գլ**տումներ» (video) Խաչատրյան Անի՛, խելոք մնա, թե չէ «գյամերդ քաշելու եմ»․ Նարե Սոսե (video) Ինչ է նշանակում՝ ԱԱԾ-ի նյութն է, ում ուզի, կտա․․․ Արամ Օրբելյան (video) Այս վճիռներով Ադրբեջանի տարածած միֆը կոտրվում է, թե հայերը հարձակվել են իրենց վրա. Ղազարյան (video) Արթուր Սաքու՛նց, դու ո՞վ ես ընդհանրապես․ Հովհաննես Իշխանյան (video) «Ես էլ ձեզ եմ ասում՝ ժողովրդի ձայնը բռնա*արողի կաշին քերթվելու է»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը 2026-ի գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից. Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Լևոն Ազիզյան ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան «Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք». Անահիտ Ադամյան «Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Փաշինյանի և Ալիևի միջև». Էդգար Ղազարյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան (video) «Պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, ատոմային էներգետիկայով, իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը». Վահե Դավթյան Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն. «Հրապարակ» Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից Լույս չի լինելու Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ Aravot.am 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լեվոն Զուրաբյանի անունը կամ կկոչվի Balqabaqlu․ Զուրաբյան Լևոն Մնացականյանը պնդել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) «Այ կուռաժիտով քերթողնե՛ր, դե գնացե՛ք, դրանց քերթեք»․ Հովհաննես Իշխանյան (video) Իրանի խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am