Փաշինյանն ասում է` եկեք,ձեզ հետ կնկարվենք,հեռուստատեսությամբ ցույց կտանք.ներդրումներն այդպես չեն արվում.Հրանտ Բագրատյան

Հարցազրույց տնտեսագետ,ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:/Մաս 1-ին/

-Ձեր տպավորությունը ԱԺ աշխատանքի մասին:

- Սա առաջին ԱԺ-ն անկախ Հայաստանի պատմության մեջ,որտեղ ընդդիմություն չկա: Ընդդիմությունը կլինի ԱԺ-ից դուրս : Ճշմարտությունը,ճիշտ կառավարման արդյունավետությունը երկու մոտեցումների` դիմադիր և ընդդիմադիր կմոտեցումների բախման արդյուքն է ,ես չգիտեմ,թե ոնց պետք է աշխատեն:Այդ պայմաններում իշխող ուժը պետք է ականջալուր լինի,ականջալուր լինի այլակարծությանը ,չկարծեն,որ իրենք հիմա երկնքում են իշխանության և հեշտ կարող է կառավարվել:Ընդդիմության բացակայությունը բերելու է նրան,որ իշխող ուժի մեջ կձևավորվի ընդդիմություն,այն էլ մի քանի ճյուղ, բայց ավելի կարևորն այն է,որ իշխող ուժը ականջալուր լինի այն ընդդիմությանը ,որ այս պահին կա ԱԺ-ից դուրս:Այդ դեպքում ոտքը ավելի քիչ կկպնի քարին:

-Տնտեսական ցուցանիշներից խոսենք:

-Գոհ լինել,թե ինչ արվեց 2018 –ին,իհարկե ,հնարավոր չէ: Իհարկե խառը տարի էր ՝4 ամիս նախկին իշխանությունները,8 ամիս նոր իշխանությունները ,գոհունակություն հայտնել չի կարելի:Պաշտոնական վիճակագրությանը նույնպես հավատալ չի կարելի,այն պատվերներ է կատարում, ԱՎԾ նշանակվեց Փաշինյանի կողմից:այդ նույն վիճվարչությունը, ինչպես նախկինում էր կեղծում,այնպես էլ հիմա,սակայն նայելով թվերին ,կարելի է լրջորեն մտահոգվել:Տնտեսության աճի տեմպը տարվա ընթացքում ընկավ երկու անգամ,Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր` 11 տոկոս աճ,ո՞վ է տեսել հեղափոխություն լինի ու նման բան,պարոն վարչապետ այդպիսի բան շատերն են տեսել, հեղափոխությունից հետո կտրուկ աճ է եղել և Վրաստանում և Ուկրաինայում:Իրեն զգուշացնում էինք,որ շուտով կիջնի,որովհետև աճի տեմպի հիմնական պատճառը բարեփոխումների,կառավարման նոր մեթոդների իսպառ բացակայությունն է,երկրորդը ցածր ինվեստիցիոն ակտիվությունն է:Արտասահմանյան ներդրումների պահով ` պակասեցին մի քանի անգամ: Ներքին ներդրումներն էլ,որ ասում ենք պայմանական ենք ասում, որովհետև մինչև հիմա ոչ նախկին,որ ներկա կառավարությունում մի օրենք չընդունեցին,թե ինչ է ներդրումը:1995 թվականի օրենքը ,ինչպես ընդունել ենք օտարերկրյա ներդրումների մասին, այնտեղ նման ակնարկ կա,դրանից հետո հարկային օրենքներում գրել ենք,թե ինչը կարելի է համարել ներդրում,բայց դա շատ հնացած բան է,երբ դու հայտարարում ես բարձր տեխնոլոգիական արտադրության կամ կրթության մասին, ու դա ներդրում չես համարում:Հիմնարկը օրինակ որոշել է իր հաշվին կրթության և որակավորման բարձարացման համար աշխատողի համար ծախս անել ,վաղուց ժամանակն է,որ սա մտցվի ներդրումների մեջ:Չի արվել:Այդ ցածր ակտիվության պատճառով զրոյացել են ներդրումները ՌԴ-ից,այնտեղ ամենաշատ հայությունն է ապրում,ներդրումային ամենամեծ փողը կա,նախկին իշխանության պես շարունակում են ներդրումային այսպիսի քաղաքականություն` եկեք,խոսենք,պայմանավորվենք,մենք ձեզ հետ կնկարվենք, հեռուստասեսությամբ ցույց կտանք,որ եկել ես,ներդրում ես անում,մեզ վստահումես, մենք էլ կասենք` ազատ ես գնա ներդրում արա,չնայած այդ փաստը,որ մարդուն ընդունում ես,նկարվում ես հետը,ազատության բացակայության մասին է խոսում: Մի հասարակ օրինակ,վարչապետը կոչ արեց սփյուռքահայերին,որ ներդրումներ անեն: Վարչապետին ճանաչել եմ,շփվել եմ,բայց ես ուզում են ասել նրան,պարոն վարչապետ ինչո՞ւ ես ձեռ առնում,ի՞նչ է նշանակում կոչ եմ անում ներդրումներ անել ,ո՞նց ներդրում անեն:Օրինակ դու ,ունես 100 000 դոլար,ապրում ես Անգլիայում, որոշել ես, հո Անգլիային չես կտակի ունեցվածքդ,արի մի տեղ ներդրում անեմ Հայաստանում:Ի՞նչ ես անելու ,ո՞նց ես պատկերացնում:Թվում է ,թե ինչ վատ բան է ասում,բայց իրականում վատ բան է ասում վարչապետը ,այ վարչապետ,ներդրումների 80 տոկոսը անում են ակցիաների մեջ ,Հայաստանում 2006-ից ֆոնդային բորսա չկա , հանձնված է ԿԲ-ին.ԿԲ-ն,ինչքան խնայողություն կա,դեպոզիտի ձևով է ընդունում ,որպեսզի բանկերը չսնանկանան,դրա պատճառով կրակն ենք ընկել: Իհարկե ֆոնդային բորասայում կա 1-2 հիմնարկ, քանի անգամ ասել ենք,բոլոր բանկերը դարձրեք բաց բաժնետիրական,ովքեր մենաշնորհներ ունեն , դրեք ԲԲԸ-ներ ու մտցրեք բորսա,անցկացրեք լիզինգով և պարտադիր համարեք սակարկությունը բորսայում: Որովհետև ,երբ դու 100 000 դոլարն ուզում ես ներդնել,նստես համակարգչի դիմաց ,ներդրումդ անես դուրս գաս:Սերժ Սարգսյանը վախենում էր ,որ ՀՀԿ-ն իր օլիգարխիատի հետ կխախտվի:Հիմա այդ նույն օլիգարխատը անցավ Նիկոլ Փաշինյանի տրամադրության տակ,այսպիսի նմանություն տնտեսական ոլորտի,ես չեմ տեսել ,նույն մարդիկ են որոշում տնտեսական քաղաքականությունը՝ԿԲ նախագահը,իր տեղակալը,էկոնոմիկան,ֆինանսները:

-Փոխել են այդ մարդկանց:

-Չկա փոխվարչապետ,ով տնտեսագետ է, կամ ունի բազային տնտեսագիտական կրթություն:

-Հայտարարություն արեց վարչապետը,որ լավ տնտեսական ցուցանիշներ են:Ներդրումների մասին խոսենք,քաղաքական հանգամանքը կա,թե՞,որ տեսնում են հին մեթոդներն են, անվստահություն կա:

-Նախ ներդրումների հնարավորություն չկա:Սամվել Կարապետյանը և Սերգեյ Համբարձումյանը Մոսկվայից համեմատաբար խոշոր ներդրողներ են ,նրանք այստեղ օֆիս ունեն,օֆիսին ասում են,մի նոր օբյեկտ գտեք,նորից են սկսում այդ օբյեկտի շինարարությունը ,ներդրողների 80 տոկոսը այսպիսի մարդիկ են՝50000 ,30000,10 000 դոլար:Մյուսը ուզում է համակարգչով անի: Այն մարդը ,որ այստեղ մենաշնորհ ունի կամ գերիշխող դիրք, ինքը պետք է հասկանա ,որ իր ընկերությունը բորսայում է, և այսօր գիշերը մեկը կարող է գալ և իր ձեռքից վերցնել:Աշխարհն այսօր այսպես չի աշխատում:Այ ,որ ասում ենք սփյուռքահայերը գան ,իրենք ազատություն չունեն,իրենք պետք է գան,օֆիս բացեն,մարդ վարձեն…իրենց միշտ տեղացիների խարդախությունների զոհն են դառնում, մեռանք քցված սփյուռքահայերի մասին կարդալով: Աշխարհում ներդրումների մեծ մասը պորտֆելային է,Հայաստանում դա փակ է, Հայաստանում 10 անգամ պակաս է ,քան Վրաստանում ,20 անգամ պակաս է,քան Գազայի հատվածում, որտեղ մենք համարում ենք,թե իբր էքստրեմիստներ են: Մենք աշխարհի 5 ամենավատ երկրենրից ենք,նույնիսկ Կամբողջայից վատ:

-Եվրոպացիների հետ հանդիպմանը,երբ մեր վարչապետը գումար էր ուզում,ասաց՝եթե ոչ ,ես կգնամ ,թափ կտամ ,կհանեմ ներսի գումարները:Իրականում կա՞ նման գումար:

-Ես հրաժարվում եմ մեկնաբանել նման խոսակցությունը,դա անընդունելի է,պատկերացնում եմ՝ինչ շոկի մեջ են ընկել եվրոպացիները նման խոսակցությունից հետո:

-Այստեղ գործարարներ կան,որ ասում են,թե այստեղ պետք էլ չէ, տեղ չկա ներդրումներ անելու,եթե պետք լինի, մենք էլ կարող ենք անել:

-Ուրեմն ինքը ճիշտ գործարար չէ,չի հասկանում:Բանկերը այսօր խնդիր ունեն ֆինանսավորվելու,բայց դա ոչ թե տեղ չլինելու պատճառով է,այլ տոկոսն է բարձր:Իսկ այդ գործածարները,ամեն մեկն ունի մի օղու գործարան,բանկ և իրենց թվում է,թե դրանք անընդհատ իրենցը պետք է լինի:Ներդրումները նրա համար են,որ գործող գործարարները պայքարեն ,որպեսզի իրենց ունեցվածքը մնա իրենց ձեռքում,սրվում է մրցակցությունը, տնտեսությունը: Ցանկացած գործածար պետք է իմանա,որ մի գիշեր կարող են իր գործարանը առնել:

-Իսկ սփյուռքահայերը,որ հայտարարում էին,որ կգան,իրենց վարանումը դրանով է պայմանավորվա՞ծ:

-Եթե վարչապետն ասում է՝եթե մեկը ձեզ նեղացնում է ինձ դիմեք,այդպես ասում էր նախորդ վարչապետը , նախոդի նախորդը,և բոլորը:Սփյուռքի լուրջ գործածարն ասում է՝սա ի՞նչ է ասում:

-Գործող իշխանությունը նախընտրական ծրագիր ներկայացրեց:

-Գործող իշխանությունը երկու ծրագիր է ներկայացնել,առաջինը հատակի մակարդակի ծրագիր էր՝2018-ի մայիսին,երկրոդը փորձեցին մի քիչ ընդյալնել ,հետո կայքից հանեցին,30 էջանոց ծրագիր ներկայացրեցին, փորձեցին ավելի լուրջ,բաց ոչ մի լավ բան չկա:Նման կցկտուր ,պատահական էլեմետներով իրար կպցրած,խառնած մոտ 80 տոկոս ոչ ճիշտ բան, ես չէի տեսել:

-Նոր կառավարությունը ի՞նչ ուղենիշ է ընտրել:

- Իրենք ասում են ուղենիշ չկա,բայց հստակ կա՝պոպուլիզմ:Օրինակ այդ ծրագրում կար առողջապահության կամ գյուղատնտեսության ապահովագրության մասին,հայտարարում եմ,տնտեսական զարգացման այս մարկարդակում Հայաստանում առողջապահական կամ գյուղատնտեսական ապահովագրություն չի կարող լինել:

-Մեկ այլ տեսակետ.ասում ենք,որ այս կառավարությունը ոչնիչ անել չի կարողանում,կա տեսակետ,որ կոռուպցիայի դեմ պայքարը մեծ քայլ է:

- Բյուջեի կատարողականը որ նայում ես,եկամուտները 8 միլիարդ դրամով ավել են ,քան 2017-ին:Պատկերացնենք՝թե դա է ինչ է: 8 միլիարդ դրամ՝16 միլիոն դոլար,երբ խոսում էր 38 միլարդ դոլարի մասին:Դա կա:

-16 միլոնը ու՞ր,38 միլարդը ուր:

-Ես չեմ պնդում,որ ընդհանրեպաս չի եղել,շատերն ասում են՝մեկը հյուրանոց խոստացավ,մյուսը՝փող,գրավն էլ թողենք մի կողմ,դեռ պարզ չէ ,թե այդ գրավները մենք ստիպված ենք լինելու տոկոսով վերադրաձնել ,թե չէ: Այսօր բյուջե ի՞նչ է մտել՝8 միլարդ դրամ ավել: Եթե իշխանափոխություն չլիներ այն ժամանակ էլ այլ եկամուտներ մտնում էր բյուջե,գուցե ավելի շատ մտներ:

-16 միլիոն եք ասում ,բայց գործածարների անուններ են տալի,որ միլիոն դոլարներ են տալիս:

-Ես գիտեմ,թե բյուջե ինչքան է մոտւքագրված, ՊԵԿ-ի ղեկավարությունը չի համաձայնվի ինձ հետ ,ես գտնում եմ,որ առնվազն 92 միլիարդ դրամ պետք է ավելանար: Չեմ խոսում այն մասին,թե ինչ է գրված 2018 թվականի բյուջեում,որովհետև դա ընդունվել է 2017-ի վերջին նախորդ իշխանության կողմից: Հարկեր- ՀՆԱ հարաբերությունը մի փոքր իջել է,կամ ստվերային տնտեսությունը շարունակում է մեծանալ,երկրորդը՝տնտեսությունը,եթե աճել է,հարկունակ չէ: Տնտեսության մեջ 18 տոկոս աճել են ծառայությունները,որովհետև հիմնական դերակարումներ ունեցել են Վիվարոներն ու Տոտոները :Այն ժամանակ վարչապետը հայտարարում էր` այդ ինչ տնտեսություն եք ստեղծել միայն ծառայություններով,իր մոտ դրանք ավելի խորացան:

-Հայտարաություններն ու այսօրվա գործողությունները,եթե համամատենք …

-Դա արտադրություն է,ծառայություն է,որտեղ ձևավորվում է սկզբանական եկամուտի վերաբաշխման կամ երկորդական հաշվի պարագայում:Տոտոները և Վիվարոները հաստատագրված վճարումը տալիս են,կամ որպես բիզնես հարկվում են և այս մարդիկ չեն կարող բյուջե լցնել: Սրա վրա ազդեց վարչապետի դրսևորումը,որ մինչև 20 միլիոն չի հարկում,չեմ հասկանում . ինչո՞ւ չպետք է հարկվի, ցանկացած գործունեություն պետք է հարկվի,սա պոպուլիզմ է: Մասսայաբար վերաձևակերպում են բիզնեսները մինչև 20 միլիոն, այն բիզնեսը ,որը 58 միլիոն է պետք է դարձնել 115-120 միլիոն և նորմալ շրջանառությունից 5-10 տոկոս հարկել:Սա մի հարկ է,հաշվապահություն պետք չէ պահել,բայց հարկ է: Հակառակը,վարչապետը ձգտում է փոքրը իջեցնել: Եթե մի բիզնես չի հարկվում,նա գոյություն ունենալ չի կարող,նրա գոյության մեջ ոչ ոք շահագրգռված չէ: Պետությունը քանդելու է այդ բիզնեսները:Հայտարարություններն արվում են խորը գիտելիքների բացակայության պայմաններում, գիտելիքներ չկան:Երբ որոշում է,ոմանց կարմիր գծերի տուգանքները,փոքր վարկերը ներել,պարկեշտ մարդիկ,ովքեր վճարել են,տուժած են դուրս գալիս: Բյուջեն նախորդ տարիներից 40-45 միլիարդ ավել է,ստիպված նախարարություններ են կրճատում,դեսպանատներ,ապարատ են կրճատում,որ յոլա տանեն,էլ չեմ հաշվում ,որ 60 միլոինով ավելացել է կուտակայինը ,դա կորած փող է: 45 տարի հետո մեզանից ոչ ոք կենդանի չի լինելու,որ ասի `ինչ արեցիք այդ փողը,ով է դա հետ տալու:Սխալ քայլերն արվում են,բյուջեում փող չկա:Չի կարողանում հոգալ ծախսերը անցյալ տարվա մակարդակով: Ստեղծվել է վճարման կրիզիս:Ծախսերի մասով մոտ 80 միլիարդով պակաս է,ծախսել է զգալիոնեն ավելի քիչ ,քան 2017-ին:Սխալների այս շղթան չէր կարող չբերել նման անհասկանալի վիճակ:

-Եվ սա բերում է կրճատումների:

-Չնայած ասվում է,որ բերում է արդյունավետության բարձրացման .օգտատերերից մեկը գրել էր եփած հավը կծիծաղի այդ բացատրությունների վար:Մեր կառավարման կենտրոնական ապարատը 18 նախարարությունը չէ,մենք ունենք ԱՎԾ,ՏՄՊՊՀ,դեղերը գրանցող մի կազմակերպություն,որի պատճառով դեղերը թանկանում են 20 տոկոսով: ԱՆ-ն կարող է ասել,արդեն ավտոմատ գրանցված է,բայց մենք այդ հիմնարկը պահում ենք կաշառակերության,ռիսկերի մեջ:Այս հասարակ հարցերը լուծելու փոխարեն,18 նախարարության հարցն է, ուզում են թողնել 12-ը:Նրանք գրատացիա ունեն,կան որոնք ֆունկցիոնալ են,կան որ ճյուղային են,կան ,որոնք տեսչական մեծ ֆունցիաներ են կատարում,բայց չի կարելի ճյուղայինը միացնել տեսչականին,օրինակ գյուղատնտեսության ու էկոնոմիկան,էկոնոմիկան կարող է լավագուն դեպքում միացվել ֆինանսներին:Մենք ԱԻՆ-ը և տարածքայինը պահում ենք,ինչու. տարածաքինը և ԱԻՆ-ը պետք է միանային ոստիկանությանը:Չեմ հասկանում,թե ինչու է կրճատվում ԿԳՆ-ն,առանց ԿԳՆ-ի ո՞նց կարելի է:Կարող եմ հասկանալ,որ բոլոր արտադրական նախարաությունները մեկ տեղ լինեին:

-Իսկ Սփյուռքի նախարարությո՞ւնը :

-Պետք է պահպանվի,Սփյուռքը ունի հազար ու մի գործ:Ես չեմ տիրապետում կրճատումները ՊԵԿ-ում, գիտեմ ուզում են կրճատել:Մեզ մոտ հարկեր- ՀՆԱ հարաբերությունը իջնում է, մենք ՊԵԿ-ի աշխատողներին կրճատում ենք: Կրճատում ենք,ասում ենք ՝երիտասարդներին բերենք: Աշխարհում ,ովքեր փորձ ունեն և ազնիվ են,թույլ են տալիս անցնելու տեստերի միջոցով:

-Նման մոտեցմամբ ինչի՞ են ուզում հասնել:

-Խնամի –ծանոթ- բարեկամ սկզբունքը դեռ աշխատում է:Խոստումները չկատարվեցին,լրիվ կախված ապարատ ենք ստանում:

Առաջին հատվածն `այստեղ

Հարցազրույցը `Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 4247 անգամ
Լրահոս
ՊՆ-ն նախարարն ու ԳՇ պետը փորձել են ճնշումներ գործադրել գնդերեցների վրա․ Տեր Պսակ 5 տարի 2 ամիս 3 օր մեռած էի, հունվարի 14-ին բացվեցին աչքերս, որ տեսնեմ մարդկանց, որոնք ինձ թաղել էին Երևանում բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ Արգելափակվել է ԳՀԽ եպիսկոպոս անդամների ելքը երկրից․ Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Տեր Օշինի փաստաբանին վարույթին մասնակցելուց ազատել են․ որոշումը բողոքարկվել է Ոչ մի տիրադավ մեղադրյալ չէ, ներառյալ Նավասարդ արք. Կճոյանը. Մելիքյան Հրազդանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը, «Լադա»-ն և «Hyundai Elantra»-ն Սա այլևս ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահում է, այլ՝ տոտալ բեսպրեդելություն. Սևակ Խաչատրյան Հակաեկեղեցական այս արշավը, արդարև, անխոհեմ է, ազգադավ և պետականաքանդ․Հայր Ասողիկ Ղանդիլյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Արմավիրում Փաշինյանի մասնակցությամբ «պատարագին» հրահանգել են ուսուցիչներին իրենց հետ տասը հոգի տանել Իսակովի պողոտա տանող հատվածում բախվել են «Opel»-ը, «BYD»-ը և «Porsche»-ը. երեք տուժած կա 1-ին հարկում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել Փաշինյանն իր շրջիկ աջակիցների հետ այսօր էլ Մրգաշատում է պատարագի մասնակցում Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Իշխանության իրական նպատակը Եկեղեցու հավաքական կամքի ձևավորման կանխումն է․ քաղաքագետ Մուշեղ և Վահան Սրբազաններին նույնպես արգելել են լքել ՀՀ տարածքը Մասնավոր սաունայում հրդեհի ժամանակ զոհվել է հինգ դեռահաս Այսօր Մասյացոտնի թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում մեծ շուքով նշվեց Սուրբ Սարգիս Զորավարի տոնը ԿԳՄՍՆ-ի փնթի աշխատելաոճը․ անգլերենի թեստերը եղել են թերի Ուժերի հավասարակշռությունը փոխվում է. Իլոն Մասկ Իրանի, Չինաստանի եւ ՌԴ Ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսում համատեղ զորավարժություններ կանցկացնեն Թբիլիսիում և Բաթումում 32 անօրինական օտարերկրացի է ձերբակալվել Ռուսաստանի կառավարությունը բենզինի, դիզելի և այլ վառելիքի արտահանման արգելք է սահմանել Ուժայինները լոկ գործիք են, իսկ հոգևորականը՝ սյուն, ամրոց․ Տիգրան Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am