Meydan TV-ն հայտնում է ադրբեջանցի 81 զոհված զինծառայողի մասին
Ադրբեջանական միակ ընդդիմադիր Meydan TV-ն հայտնել է ադրբեջանցի 81 զինվորի և 8 քաղաքացիական անձանց մահվան մասին՝ շփման գծում է թեժ բախումների ժամանակ: Հրապարակումը, բնականաբար, խուճապի մեջ է գցել ադրբեջանական պետական ԶԼՄ-ներին, որոնք ամեն կերպ փորձում են ապացուցել, թե Meydan TV-ի հրապարակումները կեղծ են, իսկ ղեկավարությունը` ազգի դավաճան: Հետաքրքիր է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ նշել է, որ եթե զոհերի մասին իր հայտնած թվերից տարբերվող թվեր հայտնողներ լինեն, ապա «դա նրանց անձնական գործն է»:
