Շարունակում ենք անհայտ կորածների որոնման աշխատանքը.Դ.Բաբայան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտնում է,որ Արցախում անհայտ կորածների որոնման, մարմինների փոխանցման աշխատանքները կեզրափակվեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում:Նա հավելում է , որ որոնողական աշխատանքները դեռ կշարունակվեն, և արցախյան կողմը պատրաստակամ է այդ ժամանակահատվածում խստորեն պահպանել պայմանավորվածությունն ու ոչ մի կրակոց չարձակել այն հատվածներում, որտեղ կատարվում են որոնման աշխատանքները: «Ադրբեջանական կողմն էլ է հայտարարել, որ պատրաստ է չկրակել որոնողական աշխատանքների հատվածներում: Մարմինների հայտնաբերման և փոխանցման աշխատանքները ակնկալում ենք ավարտել 1-2 օրվա ընթացքում»,-ասում է Բաբայանը:
