Մոսկվան չվաճառի, Բաքուն այլ երկրներից զենք կգնի. Մեդվեդև
Մոսկվան չվաճառի, Բաքուն այլ երկրներից զենք կգնի,այդ մասին Вести в субботу հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Կսկսեն զենք գնել այլ երկրներից, և դրա մահաբերության մակարդակը դրանից չի նվազի: Միևնույն ժամանակ, կարող է խախտվել հավասարակշռությունը, որ գոյություն ունի այն բանի հետ կապված, որ մենք հասկանում ենք՝ ինչպիսին է մեր գործընկերների պահանջարկը, և բոլորը պատկերացնում են՝ ինչպիսին է ուժերի դասավորությունը տարածաշրջանում:Այլ երկրների մուտքն այդ շուկա չի բարելավի իրավիճակը, ավելի շուտ կարող է ավելի բարդացնել այն»,- ասել է նա:
