Հայկ Մարությանը սևերի ու սպիտակների աշխատավարձ է սահմանել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է կարգին բարձրացնել իր և քաղաքապետարանի մնացած ղեկավարների աշխատավարձերը։

Երևանի ավագանու մայիսի 8-ի օրակարգում ընդգրկված է աշխատավարձերի բարձրացման հարցը։ Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, սակայն նոր փոփոխություններով նախատեսվում է դարձնել 1 մլն 200 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ այնքան, որքան վարչապետի աշխատավարձն է։
Երևանի քաղաքապետարանի բոլոր վարչությունների պետերի աշխատավարձերը կլինեն 641 հազար ՀՀ դրամ՝ ներկայիս 346 հազար դրամի փոխարեն, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը կդառնան 773 հազար ՀՀ դրամ: Վերջիններս ներկայում ստանում են 400 հազար ՀՀ դրամ:
Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը՝ 912 հազար դրամ:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատավարձը, որոշման համաձայն, կլինի 912 հազար ՀՀ դրամ՝ 443 հազարի փոխարեն:
Քաղաքապետի խորհրդականները կստանան 667 հազարական դրամ:
Ինչ վերաբերում է սովորական աշխատողներին, ապա նրանց աշխատավարձը կբարձրացվի 28-30 տոկոսով։ Ի դեպ, քաղաքապետարանի հաստիքացուցակը, նախկին 1998 հաստիքի փոխարեն, այժմ 2124 հաստիքի է հասել։
Երևանի քաղաքապետարանը՝ որպես համայնք, իրավունք ունի ինքնուրույն տնօրինել իր բյուջեն և ավագանու որոշմամբ սահմանել աշխատավարձեր։ Փաստորեն, մայրաքաղաքի իշխանավորները կունենան առանձնահատուկ կարգավիճակ, որովհետև եթե ավագանին հաստատի այդ որոշումը, ապա քաղաքապետն ու նրա տեղակալները մի քանի անգամ ավելի բարձր կվարձատրվեն, քան նախարարները։ Անգամ վարչական շրջանի ղեկավարները ավելի բարձր կստանան, քան նախարարները։ Քաղաքապետարանի վարչության պետերի աշխատավարձերը համարժեք կլինեն նախարարների և պատգամավորների աշխատավարձերին։ Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն Երևանի քաղաքային բյուջեում համապատասխան միջոցներ այդպես էլ չեն գտնվում համայնքային հիմնարկ համարվող մանկապարտեզների, երաժշտական և սպորտի դպրոցների տնօրենների  աշխատավարձերը բարձրացնելու համար։  Իսկ Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեցին ընդամենը 20 տոկոսով։ Ընդ որում, բարձրացումը նախատեսվում էր իրագործել գարնանը՝ մարտ կամ ապրիլ ամսին, և, հիշեցնենք՝ չի տարածվում մանկապարտեզների ղեկավար կազմի՝ տնօրենների և փոխտնօրնների վրա։ 

Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացումից հետո համայնքային բյուջեից աշիատավարձի ֆոնդին շուրջ 1 մլրդ 800 մլն ավելի շատ գումար է հատկացվելու, քան հիմա։Համեմատության համար նշենք, որ Հայկ Մարությանը ժամանակին հայտարարել էր, որ մանկապարտեզների աշխատողների վարձատրության բարձրացման արդյունքում Երևանի  բյուջեից տարեկան կտրվածքով մանկապարտեզներին կտրվի 1 մլրդ դրամով ավելի շատ գումար։ Նա նաև ասել է, որ այժմ մանկապարտեզներում տարբեր աշխատավարձեր են ստանում՝ 70-100 հազար դրամ: Փաստորեն, բարձրացումից հետո մանկապարտեզների աշխատողները լավագույն դեպքում 120 հազար դրամ աշխատավարձ են ստանալու, որից եթե հանեք հարկային պահումները, կստացվի մտ 90 հազար դրամ՝ լավագույն դեպքում։ Իսկ տնօրենները, որոնց վրա դրված է կրթության բովանդակության և հիմնարկի ֆինանսական պատասխանատվությունը, միջինը 110 հազար դրամ աշխատավարձ են ստանում՝ առանց պահումների։ Երաժշտական դպրոցներում աշխատավարձն ավելի ցածր է։ Ի դեպ, դպրոցի տնօրենի աշխատավարձը ևս շատ ցածր է՝ 120-150 հազար դրամի միջակայքում է տատանվում՝ կախված աշակերտների թվից։

Հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս է լինում, որ Հայկ Մարությանի ու նրա նեղ թիմի աշխատավարձը բարձրանում է կրկնակի, իսկ երբ խոսքը մանկավարժների մասին է, մի կերպ 20 տոկոս է բարձրանում։ Ի՞նչ տրամաբանությամբ են քաղաքապետարանի 600 հազարից մինչև 1,2 մլն դրամ աշխատավարձ ստացող ղեկավարները 110 հազար աշխատավարձ ստացող տնօրենից պահանջում անկաշառ և նվիրված աշխատանք։ Ի դեպ, մայրաքաղաքի մանկապարտեզների թիվը այդքան էլ շատ չէ՝ խոսքը մոտ 150 ՀՈԱԿ-ի մասին է, ղեկավար անձնակազմի դեպքում՝ մոտ 500-600 հոգու մասին ։ Ընդհանրապես որքանո՞վ է նորմալ, որ քաղաքապետարանի սովորական մասնագետը ավելի բարձր վարձատրվի, քան դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենները, որոնց վրա բովանդակային և ֆինանսական մեծ պատասխանատվություն է դրված։ Քաղաքապետի ապրիլի 29-ի որոշմամբ, ի դեպ, կրճատել է Երևանի մանկապարտեզների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման բյուջեն՝ 243 մլն դրամով։

Հավանաբար Հայկ Մարությանը առաջնորդվում է  սևերի և սպիտակների հայտնի տրամաբանությունը՝ Երևանում սպիտակները բարձր են վարձատրվում։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1743 անգամ
Լրահոս
Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր Գործադիրը հակասություն է տեսել Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սրանք լա՛վ գիտեն՝ օգոստոսին ինչ վիճակում են լինելու, դրա համար էլ․․․ Մալխասյան (video) «Այ իբր քերթողնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ոնց ենք շպրտելու»․ Անաստաս Իսրայելյան (video) «2020 թվականի պատերազմին ունեցել ենք նույն ձեռագրով տեղի ունեցած սարսափելի գլ**տումներ» (video) Խաչատրյան Անի՛, խելոք մնա, թե չէ «գյամերդ քաշելու եմ»․ Նարե Սոսե (video) Ինչ է նշանակում՝ ԱԱԾ-ի նյութն է, ում ուզի, կտա․․․ Արամ Օրբելյան (video) Այս վճիռներով Ադրբեջանի տարածած միֆը կոտրվում է, թե հայերը հարձակվել են իրենց վրա. Ղազարյան (video) Արթուր Սաքու՛նց, դու ո՞վ ես ընդհանրապես․ Հովհաննես Իշխանյան (video) «Ես էլ ձեզ եմ ասում՝ ժողովրդի ձայնը բռնա*արողի կաշին քերթվելու է»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am