Ոչինչ հնարավոր չէ թաքցնել. Մեդվեդևը՝ ԼՂՀ սահմանին իրավիճակի մասին
«Հակամարտության գոտում զորքերի տեղաշարժին հետևում ենք արբանյակների և վերահսկողության այլ միջոցների միջոցով: Ներկայումս ոչինչ հնարավոր չէ թաքցնել»,- հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Вести в субботу հաղորդմանը տված հացազրույցում պարզաբանելով՝ արդյո՞ք ռուսական արբանյակները գրանցել են զորքերի տեղաշարժը ԼՂ հակամարտության գոտում: Խոսելով Երևան և Բաքու կատարած այցերի մասին՝ Մեդվեդևը նշել է, որ կարևոր էր ցուցադրել «հանգստանալու և կրակը դադարեցնելու» անհրաժեշտությունը:
