Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել Սիս գյուղի մի քանի բնակիչներից, ովքեր հայտնել են, որ առավոտյան գնացել են դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, երբ ինչ-որ բան քանդելուց հետո, ըստ գյուղացիների, աղվեսի բույն, այնտեղ հայտնաբերել են մարդկային գանգ և ոսկորներ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը, ում հանձնարարականով գյուղ են ժամանում ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ, որպեսզի պարզեն առեղծվածային դեպքի հանգամանքները։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը