Ինչքա՞ն է գնահատվում Ռոբերտ Քոչարյանի գույքը և հաշիվները կալանքից հանելը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են Սպայկա ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1 մլրդ ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին:

Այս մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեն։ Երեկ ԶԼՄ-ների հետ զրույցում Դավիթ Ղազարյանի փաստաբանը նաև հայտնել էր, որ նա արդեն ազատ է արձակվել և կարող է զբաղվել ընկերության գործերով։
Փաստորեն, Սպայկա ընկերության տնօրենի ազատությունը 1 մլրդ դրամ է արժեցել, այն դեպքում, երբ հարուցված գործում խոսք էր գնում 7 մլրդ-ից ավել չվճարված մաքսային  վճարի մասին։ Փաստորեն 1 մլրդ-ով բարիշել են։ Հետաքրքիր է՝ ինչքա՞ն է գնահատվում Ռոբերտ Քոչարյանի ազատությունը և նրա գույքը կալանքից հանելը։ Ինչպես հայտնի է, մայիսի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում, որտեղ քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հանելու հարցը, որոշում չի կայացվել։ Նյութերն ուսումնասիրելու պատրվակով նիստը հետաձգվել է մինչև հունիսի 6-ը։
«Դրանք իրականում գույքային նույն միավորներն են՝ Իսակովի հասցեում գտնվող առանձնատունը և շրջակա հողակտորները։ Երեք միավոր գույքը դա է։ Վարույթն իրականացնող մարմինը գույքը գնահատելու պարտականություն ունի, որպեսզի հասկանանք՝ գույքը բավարարո՞ւմ է կալանքի պայմաններին, բայց այն չի գնահատվել»,- դատական նիստից հետո հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացվել է նրան մեղադրանք առաջադրելուց 4 օր հետո՝ անցյալ տարվա հուլիսի 30-ին։ Փաստաբանը տեղեկացրել է, որ կալանք է դրված է գույքի և դրամական միջոցների վրա, և այս պահին Քոչարյանի միջոցներից հասանելի է միայն պետական թոշակը։
«Ես գտնում եմ, որ այստեղ պրոցեսը հնարավոր է շարունակել, որովհետև մենք այս պահին դատարանին չենք խնդրել պարտավորեցնել որոշակի գործողություններ կատարել կամ որոշել՝ գույքի կալանքը պետք է մնա՞, թե՞ ոչ: Մենք խնդրում ենք նախաքննության փուլում քննիչի, դատախազի գործողությունների ոչ իրավաչափ ճանաչումն ու Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը՝ գույքի և դրամական միջոցների վրա կալանք դնելու մասով»,- նշել է Հովհաննես Խուդոյանը։
Հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանի ողջ գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրված, այդ դեպքում փաստաբաններին ինչպե՞ս է վճարում, պաշտպանն ասել է. «Դրա վերաբերյալ մենք քննիչին ներկայացրել ենք միջնորդություն։ Խոսքը ոչ թե Հայաստանում ներկայացվող փաստաբաններին էր վերաբերում, այլ երբ սկսեցինք Եվրոպական դատարան բողոքներ ներկայացնել, մենք ներգրավեցինք նաև օտարերկրացի փաստաբանների, այդ թվում՝ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։ Ինչպես նաև անհրաժեշտություն առաջացավ գործի նյութերի թարգմանված տարբերակները տալ նրանց։ Քննիչին միջնորդել ենք, որպեսզի գործի նյութերը թարգմանեն վարույթն իրականացնող մարմնի ուժերով։ Քննիչն այդ միջնորդությունը մերժել էր՝ պատճառաբանելով, որ օրենքի մեջ պարտադիր պայմաններ չկան։ Միաժամանակ միջնորդել ենք նաև օրինական ճանաչված դրամական միջոցները ազատել կալանքից, որպեսզի պարոն Քոչարյանը հնարավորություն ունենա այդ ծախսերն ինքը հոգալ։
Բայց քննիչն այս միջնորդությունը մերժել է այն ստանդարտ պատճառաբանությամբ, որ առկա են հնարավոր քաղաքացիական հայց և հնարավոր դատական ծախսեր։ Ես այդպես էլ մինչև այսօր չպատկերացրի, թե սահմանադրական կարգի տապալման հանցակազմի շրջանակներում ինչ քաղաքացիական հայց կարող է լինել։ Դատախազը պատկերացնում է»։
Ինչ վերաբերում է տեղացի փաստաբաններին վճարելու խնդրին, Հ. Խուդոյանն ասել է, որ դա իրենց խնդիրն է, և իրենք այդտեղ խնդիր չեն տեսնում։
Սպայկայի դեպքում 1 մլրդ դրամը բավարար է եղել, որպեսզի ոչ միայն գույքի և հաշիվների կալանքը հանվի, այլ նաև տնօրենն ազատ արաձակվի։
Ռոբերտ Քոչարյանի դեպքում թիվ չի հրապարակվել, բայց եթե ի սկզբանե ողջ գույքի և անգամ պետական թոշակի վրա է կալանք դրվել, կնշանակի՝ խնդիր է դրվել նրան զրկել նույնիսկ փաստաբան վարձելու իրավունքից։ Սա նաև նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին զրկված է նաև աշխատելու և որպես մասնագետ վարձատրվելու / նա Գազպրոմի տնօրենների խորհրդի անդամ է - խմբ․/ իրավունքից, մինչդեռ օրինական կարգով ուժի մեջ մտած դատարանի որոշում դեռ չկա։ Ի դեպ, օրենքը անգամ դատապարտյալներին չի արգելում աշխատել, եթե դա համատեղելի է կալանավայրի ռեժիմի հետ։ Խոսքը ստեղծագործական կամ օնլայան ռեժիմով աշխատանքի մասին է, եթե կալանքի տակ գտնվողին չի արգելվում օգտվել համացանցից, կատարել գրագրություն և այլն։

Դատելով նախորդ նմանատիպ գործերի օրինակից՝ կարելի է ենթադրել, որ Քոչարյանի հետ բանակցություններ անեն դեպքում տարվում են՝ որոշակի գրավ վճարելու վերաբերյալ, որի շուրջ, սակայն, համաձայնություն դեռևս չկա։Համենայն դեպս պարզունակ մոտեցում է կարծել, թե Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք դնելով հեղափոխական նրա քաղաքական գործոնն է չեզոքացնում։ Հազիվ թե Քոչարյանի մասնակցությամբ քաղաքական գործընթացները իրականացվելու են նրա պետական թոշակով կամ այդ կարգի ուղղակի  այլ եկամուտներով։ 


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 6326 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am