Բաքուն աշխուժացել է. հայկական կողմը պատրաստվում է պատասխանի

«Ժամանակը» գրում է.«Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, որ ադրբեջանական կողմի դիպուկահարները կրակել են Ակնայի դիրքեր հաց տանող մեքենայի վրա: Արցախի պաշտպանական բանակն այդ կապակցությամբ տեղեկատվությանը զուգահեռ հայտնել է, որ վերջին օրերին նկատվում է ադրբեջանական կրակոցների աշխուժություն, ընդ որում՝ ոչ միայն դիրքերի վրա, այլ նաև թիկունքային ապահովման գործողություններ իրականացնողների: Արցախի պաշտպանական բանակը այդ հանգամանքի վրա ուշադրություն դարձնելու կոչ է հղել Մինսկի խմբի համանախագահներին, նաև հայտարարել, որ իրադրությունն արհեստականորեն լարելու Ադրբեջանի փորձերն իզուր են:

Հատկանշական է, որ այսօր էլ Հայաստանի պաշտպանության նախարարն է ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որն իրականացնում է սահմանային իրադրության մոնիտորինգ: Ապրիլի 29-ին և 30-ին էլ ադրբեջանական կողմը կրակել էր Բաղանիսով անցնող միջպետական ճանապարհի և դիրքերի ու արոտավայրերի ուղղությամբ, իսկ Բարեկամավանում վիրավորել էին հայաստանցի պայմանագրային զինծառայողի: Հատկանշական է, որ դա տեղի էր ունեցել Երևանում ԵՏՄ վարչապետների հավաքի ժամանակ, որի համար Երևան էր ժամանել նաև ՌԴ վարչապետ Մեդվեդևը:

Բաքվի այդօրինակ գործողությունները առերևույթ կարող են վկայել լկտիության մասին, մյուս կողմից, սակայն, հատկանշական է, որ դրանք հաջորդում են Մոսկվայում արտգործնախարարների հանդիպմանը, որից հետո տարածվել էր հայտարարություն այն մասին, որ կողմերը պայմանավորվել են իրականացնել մարդասիրական քայլեր: Իհարկե, անմիջապես եղան կասկածներ Հայաստանում և Արցախում, որ Բաքուն ու մարդասիրությունը թերևս անհամատեղելի են՝ համենայնդեպս, դատելով Ադրբեջանի քաղաքական ղեկավարության տարիների քաղաքականությունից:

Ակնառու է, որ Ադրբեջանը մի կերպ է փորձում մնալ խաղաղության և մարդասիրության «դիսկուրսի» շրջանակում, սակայն դա ամենայն հավանականությամբ ստացվում է շատ դժվար: Միաժամանակ, ակնառու է, որ Բաքվի համար բավական դժվար է նաև դուրս գալ դրանից և անցնել ավանդական ռազմական շանտաժի դիվանագիտությանը: Սակայն այս «երկվությունը» նաև հուշում է, որ «խաղաղության դիսկուրսում» Բաքուն չի ստանում անհրաժեշտը, այլապես դրա շրջանակում մնալը չէր լինի դժվարություն: Եթե այդ գործընթացը շարժվեր Բաքվի օրակարգին համահունչ, ապա Ադրբեջանը հազիվ թե ունենար ավելորդ դիրքային աշխուժությամբ իր վրա ուշադրություն բևեռելու կարիք կամ փորձեր դրանով ինչ-որ հարց լուծել:

Մյուս կողմից, սակայն, այստեղ շատ կարևոր է, որ պաշտոնական Երևանը Բաքվի գործողություններին համարժեք քաղաքականության պատրաստ լինելուց բացի, ունենա նաև «անհամարժեք» կամ ավելի շուտ՝ ասիմետրիկ պատասխանի սցենարներ և տարբերակներ: Խոսքը միայն ռազմատեխնիկական կարողության մասին չէ, այլև քաղաքական ուղեկցության և սպասարկման, երբ Բաքվի ռազմական որևէ սադրանք կստանա ասիմետրիկ պատասխան ռազմաքաղաքական փաթեթով և ոչ միայն ռազմատեխնիկական հարվածով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1209 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am