Եզդի զինվորը ողջ է, և ստացվում է` Ադրբեջանում ողջ գերի զինվորներ ունենք.Ամո Շարոյան
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը,լրագրողների հետ զրույցում,անդրադառնալով այն դեպքին, երբ եզդի զինվորներից մեկի հորեղբայրը զանգահարել էր զինվորին, բայց պատասխանել էր ադրբեջանցի ու ասել, որ այդ համարով էլ չզանգեն, իրենց որդուն սպանել են ու չգիտեն՝ որտեղ է, Ամո Շարոյանն ասաց, որ հավաստի տվյալներ ունեն, որ եզդի զինվորը ողջ է. «Ինքը ողջ է, չնայած մեր պետությունը կզբաղվի անհայտ կորածների հարցերով։ Հավաստի եմ ասում այն առումով, որ ճիշտն ասած՝ մենք Ֆրանսիայում ունենք եզդիների ֆեդերացիա՝ բավականին մեծ կազմակերպություն, ինչ-ինչ ճանապարհներով նրանք էլ են սկսել հետաքրքրվել ու ինձ ասացին, որ նա կենդանի է: Ստացվում է, որ Ադրբեջանում ողջ գերիներ ունենք»:
