«Վերելակային դիվանագիտության» փակուղին. ԼՂ խնդրի կարգավորման գոր­ծընթացում ինչ-որ զարգացումներ են տեղի ունենում

«Փաստ»-ը գրում է.«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող միջմշակութային երկխոսու­թյան համաշխարհային համաժողովում հայ­տարարել է, թե բացակայում է ՄԱԿ ԱԽ բա­նաձևերի իրականացման մեխանիզմ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող: Ալիևը շարունակել է «վատանալ» և նշել է, թե ՄԱԿ ԱԽ բանաձևերը թղթի վրա են մնացել. «Հայաստանը շարունակում է օկու­պացնել մեր պատմական հողերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի ևս 7 շրջան»:

Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը մի քանի ամսվա իբր «կառուցողական» շեշտադրումներից հետո ակնհայ­տորեն նորից փոխվել է՝ վերադառնալով ի շրջանս յուր:

Սակայն խնդիրը միայն Ալիևի ու ալիևականների ռազմատենչ ելույթները չեն, ան­ցյալ օրերին հրադադարի ռեժիմը քանիցս խախտվել է, ընդ որում՝ հակառակորդը թիրախավորել է ինչպես Հայաստանի Տավուշի մարզի որոշ բնակավայրեր, այնպես էլ Ար­ցախի արևելյան (Ակնա) հատվածը:

Բաքվի նման քաղաքականությունը զար­մանալի չէ, արտառոցն այն է, որ Հայաստա­նի պետական ու քաղաքական գործիչները խոսում են ամեն ինչից՝ սառն անտարբերությամբ լռություն պահպանելով առաջնագծից ստացվող մտահոգիչ լուրերի կապակցու­թյամբ:

Օրինակ՝ Հայաստանի Տավուշի մարզը գնդակոծվեց ճիշտ այն օրը, երբ Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ վարչապետների հանդի­պումը, ու դա պատահական չէր:

Զարմանա­լի է այն հանգամանքը, որ Հայաստանի վար­չապետը որևէ կերպ իր գործընկերների ուշադրությունը չհրավիրեց այս փաստի վրա, գոնե՝ հրապարակային քաղաքականության մակարդակում:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ու իշխանու­թյան այլ ներկայացուցիչներ բազմաթիվ առիթներով արժևորել են, այսպես կոչված, «վերելակային դիվանագիտությունը»՝ Դուշանբեում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի ձեռք բերած բանավոր պայմանավորվածությունները, որոնց շնոր­հիվ, պետք է խոստովանել, անցած տարվա սեպտեմբերից առաջնագծում հարաբերա­կանորեն պահպանվում էր հրադադարը: Վերջին օրերին իրավիճակ է փոխվել, ինչը ենթադրել է տալիս, որ կարգավորման գոր­ծընթացում ինչ-որ զարգացումներ են տեղի ունենում, որոնք կարող են մեծացնել պատե­րազմի վերսկսման ռիսկերը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 452 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am