Հայ-ռուսական հարաբերությունները՝ «ծուռ հայելու» մեջ

Փաստը գրում է.«Օրերս Հայաստան ժամանած ԵԱՏՄ ան­դամ վարչապետներից միայն Դմիտրի Մեդվեդևն արժանացավ Նիկոլ Փաշինյանի առանձ­նահատուկ ընդունելությանը: Հայաստանի վարչապետը թերևս ցանկանում էր ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ ամ­րապնդված նաև երկու երկրների բարձրաս­տիճան պաշտոնյաների մտերիմ հարաբերու­թյուններով:

Իհարկե, Փաշինյանի այս մտադ­րությունն ակնհայտորեն «փչացրեց» սոցիա­լական ցանցերում ակտիվ տարածում գտած տեսագրությունը, որի հիմնական դրվագը Փաշինյանի խոսքն ու Մեդվեդևի ծիծաղն էին: Սակայն ավելի ուշագրավ է, որ Փաշինյանին ավելի շատ վնասեցին նրա «դուխով» թիմա­կիցները, որոնք վարչապետից առաջ ընկնե­լով՝ Ռուսաստանի վարչապետին մեղադրե­ցին անտակտության մեջ: Ընդհանրապես այս անիմաստ թեմայի շուրջ բոլոր կողմերի անիմաստ արձագանքները ի ցույց են դնում դիսկուրսիոն հարթակի մակերեսայնությունն ու խորքային խնդիրների անտեսումը:

ԵԱՏՄ վարչապետների հավաքն ու Փաշինյան-Մեդվեդև «տնավարի» զրույցն ամենևին էլ չեն վկայում հայ-ռուսական «փայլուն» հա­րաբերությունների մասին: Այս կարևոր հար­ցում ևս իշխանությունը փորձում է էպատաժային քարոզչությամբ քողարկել տխուր իրա­կանությունը: Սակայն քարոզչությունը հասա­րակության վրա կարող է կարճաժամկետ ազ­դեցություն ներգործել, իսկ չոր փաստերն ավելի խոսուն են՝ հատկապես ինֆորմացիա­յի ազատության այսօրվա ժամանակներում, երբ քաղաքացին հնարավորություն ունի տե­ղեկացված լինել բազմաթիվ աղբյուրներից:

2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ունի արտահանման և ներկրման նվազում: 2018-ի սկզբին ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառությունը կազմում էր 29 տոկոս, այս տարի արդեն կազմում է 11 տոկոս: Վիճակագրական «հեղափոխու­թյան» սիրահար մեր վարչապետը ֆեյսբուքյան լայվերում ու գրառումներում, բնականաբար, շրջանցում է այս թվերը՝ չնայած դրանք ոչ մի տեղ չեն կորչում:

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապ­րանքաշրջանառության կրճատման հիմքում միայն տնտեսական գործոնները չեն: Չնա­յած՝ եթե անգամ այդ բաղադրիչը լիներ առաջնային, ապա դա փաստորեն անուղղակիորեն կարձանագրեր, որ հեղափոխությունից հետո Հայաստանում տնտեսական աճ գոյություն չունի: Սակայն անդրադառ­նանք ավելի կարևոր մի խնդրի:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը տարբեր պետությունների հետ իր հարաբերությունների հիմքում դնում է աշխարհաքաղաքական գործոնը՝ նույնիսկ այն դեպքերում, երբ տնտեսությունը դրանից տուժում է: Արդ, եթե Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրան­քաշրջանառությունը կրճատվում է, ապա Մոսկվայում ակնհայտ անվստահություն կա Հայաստանի իշխանության հանդեպ: Այս հիմնական խնդիրն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմն առայժմ չի կարողանում լուծել, եթե ան­գամ «թանկագին հյուրերը» հյուընկալվում են վարչապետի տանը: Ի վերջո, շատ կարևոր է, որ Հայաստանի արտաքին քաղաքականու­թյունը կանխատեսելի դառնա, ինչը կնպաս­տի ոչ միայն հայ-ռուսական հարաբերու­թյունների բնականոնությանը, այլ նաև Երև­անի նկատմամբ պատշաճ վերաբերմունք կձևավորի Վաշինգտոնում ու Բրյուսելում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 480 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am