«Մնացորդների» ուժը. «Փոթորիկ»՝ Փաշինյանի «պապական բոստանում»

«Իրավունք» թերթը գրում է. «Էս ինչ վիճակի է հասել մեր հարգարժան վարչապետը, խեղճ մարդը հոգնել էր ԵՏՄ նիստում, սուրճ էր ուզում, էն Մեդվեդևն էլ մի գլուխ կատակում էր, թե՝ «Կուդա պերեյդյոմ»: Դա էլ մի կողմ. ինչքան «կոռուպցիոն համակարգի մնացորդներ» կային, միանգամից «փոթորիկ բարձրացրին սոցիալական ցանցերում»: Լավ, բա մեր վարչապետը մի բաժակ սուրճի է՞լ արժանի չէր…

«Չնայած, այս պատմությանը կարելի է նաև այլ կերպ նայել: Սկսենք, Փաշինյանի ասած, «կոռուպցիոն համակարգի մնացորդներից»: Եթե նրանք, ինչպես վարչապետն է հաստատում, կարողացան անգամ մի բաժակ սուրճի և ՌԴ վարչապետի «ընկերական կատակի» պատմության հետ կապված «փոթորիկ բարձրացնել սոցիալական ցանցերում», ապա դա երկու հանգամանքի մասին է ակնարկում, դեռ ինչքան ուժեղ են այդ «մնացորդների» հնարավորությունները, որ անգամ Փաշինյանի «պապական բոստանում»՝ «Ֆեսյբուքում», ի գորու են չեղած տեղը «փոթորիկ բարձրացնել»: Այսինքն՝ զուգահեռաբար, ինչքան խոցելի են Փաշինյանի դիրքերը, որ այդ «մնացորդները» կարողանում են ֆեյսբուքյան մեծամասնությանը ներքաշել «փոթորկի» մեջ:

Ընդ որում, «փոթորկի մեջ» ներքաշվեց նաև փաշինյանական թևի, համենայնդեպս «հեղափոխության» օրերին նրան ատամներով պաշտպանողների շատ ներկայացուցիչներ: Նաև հորդորելով, թե այ Փաշինյան, ինչո՞ւ ես ռուսերենով խոսում, որ նման պատմությունների մեջ ես ընկնում:

Իրականում, ինչքան էլ Փաշինյանը փորձում է պատմությունը ներկայացնել, թե ոչ մի բան էլ չի եղել, հենց իր մերձավոր շրջապատը և ոչ թե «մնացորդներն» են, որ դրանից գրեթե միջպետական սկանդալ են սարքում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի՝ այսօրվա համարում:

դիտվել է 1330 անգամ
Լրահոս
Բոլորի՞ վրա կոմպրոմանտ ունեք․ նվաստացուցիչ տեսանյութ եք հրապարակել ՔՊ վարչության նիստից (video) Ինչու՞ դատավորը «գլուխը ազատեց» Արշակ Սրբազանի գործից (video) Փաշինյանը պարտվեց Արցախի բնակչությանը. ինքն իրեն կորցրել է (video) Քրիստինե Վարդանյանի ելույթից ՔՊ-ականները խառնվեցին․ 3 պատերազմ եք բերել, ու՞մ եք սպառնում պատերազմով (video) «Ի՞նչ վիճակում է Փաշինյանը․ նա սկսեց անզուսպ ծիծաղել» (video) «Նիկոլը երեկ խայտառակվեց. պատասխան եք տալու հատ-հատ». Արմենուհի Կյուրեղյան (video) Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիրի թաղապետ Սուտը դու՛ք եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը «մերկացրեց» ՔՊ-ին (video) Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին. Sputnik Նիկոլ Փաշինյանի վրա գործ կհարուցե՞ք․․․ Գառնիկ Դանիելյան (video) Կանազի շենքում բռնկված հրդեհի դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ ԵՄ-ը ծրագիր է ներկայացրել Հայաստանում Ռուսաստանին հաղթելու համար․ «Ազատություն» Արման Թաթոյա՛ն, սա քեզ վերջին նախազգուշացումն է․․․ Իշխան Սաղաթելյանի կոշտ պատասխանը (video) Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները կդիմեն ամենածայրահեղ միջոցի Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ վստահ եղե՛ք․ Ծառուկյան Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների Հստակ պատասխանեք․ նորից եմ կրկնում՝ ոնց եք պայքարում գործակալական ցանցի դեմ․ Մինասյանը՝ Մխիթարյանին (video) Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Երկու եղբայրները ձերբակալվել են Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am