Հերթական ՀՀԿ-ական պաշտոնյան հրաժարական տվեց

168 ժամը գրում է. հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը: Նախկին իշխանության ներկայացուցիչը հրաժարական է տվել հետհեղափոխական Հայաստանում՝ պետական կառավարման համակարգում քրոնիկ դարձած «հներ ու նորեր» կամ «սևեր ու սպիտակներ» անհաշտ պայքարի ենթատեքստում:

Մասնավորապես այս պաշտոնյայի դեպքում, հրաժարականի հիմնական պատճառներից մեկը նրա ՀՀԿ-ական ծագումն են համարում, ինչպես կառավարությունում կատակում են նորերը՝ «ՀՀԿ-ական լինելը հոգեբանական տրավմա է թազա շեֆերի համար»:

2009 թվականից համակարգ եկած Արտակ Գրիգորյանը նախարար Զարուհի Բաթոյանի հետ լարված հարաբերություններ չի ունեցել, սակայն, ըստ մեր աղբյուրի, եղել է նախարարությունում «իզգոյի» պես՝ մեկուսացված վիճակում: Ասում են, այսպիսին է նախարարության ներսում շատ-շատերի կարգավիճակը և այնքան ժամանակ՝ քանի դեռ նախարարի հետ կոնտակտի առիթներ շատ չեն ունենում:

Զարուհի Բաթոյանի պաշտոնավարման շրջանում այս համակարգի ներսում դժգոհողները շատ չեն՝ մանավանդ, երբ համեմատությունն արվում է նախկինի՝ Մանե Թանդիլյանի պաշտոնավարման շրջանի հետ, բայց Բաթոյանը խաղաղասեր ու նվիրված լինելով հանդերձ, ասում են, ճիշտ այն հոգեվիճակում է, ինչում կարելի է հայտնաբերել Նոր Հայաստանի ցանկացած նոր ու անփորձ պաշտոնատար անձի:


«Եթե Մանե Թանդիլյանն էքսցենտրիկ էր, մեկ էլ հրատապ ժողովներ էր հրավիրում ու մինչև փոխնախարարների կաբինետ մոտենալը՝ կտրուկ հրաժարվում էր մարդկանց ընդունել, ուղղորդում էր, թե՝ գնացեք, իմ օգնական Մագդայի կամ առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի մոտ, կամ ամեն մի օրենսդրական նախաձեռնություն տանելիս՝ միանգամից կասկածում էր, թե դրա տակ հեղինակն ինչ-որ շահ ունի, և օրվա մեծ մասը՝ սենյակում փակված, ժամավաճառությամբ էր զբաղված, ապա Զարուհի Բաթոյանը բոլորովին ուրիշ է:

Բաթոյանը մարդկանց թույլ է տալիս, որ օգնեն իրեն, իսկապես ուզում է ինչ-որ բան անել, պարզապես դանդաղ տեմպով դեռ իր դաշտն է ուսումնասիրում, չգիտի՝ այդ ահռելի ոլորտում ինչը՝ որտեղ է, որտեղից սկսել, որ արդյունք երևա»,- մեզ հետ զրույցում նախարարությունում հետհեղափոխական շրջանն այսպես են բնութագրում նախարարության աշխատակիցները:

Բայց այսքան դրական կողմերով հանդերձ, ասում են, Զարուհի Բաթոյանը հիվանդագին կասկածամտություն ունի:

«Չենք թաքցնում՝ նույն լարված զգուշավորությունը խանգարում է նաև Զարուհի Բաթոյանին, քանի որ ինքն էլ, հեղափոխական մյուս պաշտոնյաների պես, վարակվել է հների նկատմամբ չպատճառաբանված անվստահությամբ: Եվ այս կասկածամտությունը գալիս է շատ բան չիմանալուց»,- եզրակացնում են ոլորտի հնաբնակները, որոնք աշխատել են համակարգում տարբեր նախարարների օրոք։

Վարկած կա, որ Նիկոլ Փաշինյանը կստորագրի Արտակ Գրիգորյանի հրաժարականի դիմումը, և այս մեկը չի ուղարկվի հետ, ինչը եղավ նախորդ շաբաթ՝ Կապի և տրանսպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ Սամվելի Ամիրխանյանի դեպքում: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություների համաձայն՝ Սամվել Ամիրխանյանը շուտով, հնարավոր է, նոր պաշտոն ստանա ՀԷՑ-ում:

դիտվել է 2649 անգամ
Լրահոս
Բոլորի՞ վրա կոմպրոմանտ ունեք․ նվաստացուցիչ տեսանյութ եք հրապարակել ՔՊ վարչության նիստից (video) Ինչու՞ դատավորը «գլուխը ազատեց» Արշակ Սրբազանի գործից (video) Փաշինյանը պարտվեց Արցախի բնակչությանը. ինքն իրեն կորցրել է (video) Քրիստինե Վարդանյանի ելույթից ՔՊ-ականները խառնվեցին․ 3 պատերազմ եք բերել, ու՞մ եք սպառնում պատերազմով (video) «Ի՞նչ վիճակում է Փաշինյանը․ նա սկսեց անզուսպ ծիծաղել» (video) «Նիկոլը երեկ խայտառակվեց. պատասխան եք տալու հատ-հատ». Արմենուհի Կյուրեղյան (video) Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիրի թաղապետ Սուտը դու՛ք եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը «մերկացրեց» ՔՊ-ին (video) Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին. Sputnik Նիկոլ Փաշինյանի վրա գործ կհարուցե՞ք․․․ Գառնիկ Դանիելյան (video) Կանազի շենքում բռնկված հրդեհի դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ ԵՄ-ը ծրագիր է ներկայացրել Հայաստանում Ռուսաստանին հաղթելու համար․ «Ազատություն» Արման Թաթոյա՛ն, սա քեզ վերջին նախազգուշացումն է․․․ Իշխան Սաղաթելյանի կոշտ պատասխանը (video) Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները կդիմեն ամենածայրահեղ միջոցի Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ վստահ եղե՛ք․ Ծառուկյան Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների Հստակ պատասխանեք․ նորից եմ կրկնում՝ ոնց եք պայքարում գործակալական ցանցի դեմ․ Մինասյանը՝ Մխիթարյանին (video) Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Երկու եղբայրները ձերբակալվել են Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am