Ի վերջո, ինչո՞ւ ենք գազի համար կրկնակի թանկ վճարում

«Իրատեսը» գրում է. «Որքան էլ Նիկոլ Փաշինյանը պնդի, թե «այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ», ռուսական գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը հակառակն է ապացուցում։ Ոչ մեկի համար նորություն չէ, որ ռուսական գազը, նախ և առաջ, քաղաքական հարցերի վրա ազդելու հրաշալի գործիք է։ Փաշինյանի կառավարությանն առաջին իսկ օրից ուղեկցում է գազի գնի թեման։ ՌԴ ղեկավարի հետ առաջին իսկ հանդիպմանը Փաշինյանը խոսել է այս թեմայից։

Ավելին՝ նա նաև վստահեցրեց, որ անգամ Վլադիմիր Պուտինն է զարմացել, որ Հայաստանում սպառողներն այդքան թանկ են վճարում գազի դիմաց։ Սակայն «զարմանքից» շատ չանցած, սահմանին ռուսական գազի գինը բարձրացավ։ Իսկ գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև դեռևս շարունակվում են, ռուսական կողմից էլ արդեն տեղեկություն հրապարակվեց, թե առաջիկայում պայմանագիր կստորագրվի, և որ Ռուսաստանն ու Հայաստանը գազային ոլորտում ցանկանում են մշակել մինչև 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման սխեմաները: Ըստ այդմ, մինչև հուլիսի 1-ը ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարման գների ձևավորման մասին նոր համաձայնագիր կկնքվի:

Մինչ այդ նկատենք, որ գազի էժանացումից մինչև անհասկանալի գնագոյացման մասին հայտարարությունների պակաս այս մեկ տարվա ընթացքում չեղավ։ Նախորդ տարեվերջին լրացավ ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը, հիմա կանգնած ենք նոր պայմանագիր ստորագրելու շեմին, և առաջին ազդակներն արդեն հուսադրող չեն։

Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին ռուսական կողմը սահմանին գազի գինը բարձրացրեց, սակայն հայրենի կառավարությունը հանգստացրեց քաղաքացիներին, շեշտադրելով, թե դա սպառողների վրա չի անդրադառնա։ Նիկոլ Փաշինյանն այդ պարզաբանումը ներկայացնելիս մի ուշագրավ դետալ ևս նշեց, այն է՝ գինը չի բարձրանա «տեսանելի ապագայում»։ «Տեսանելի ապագայից» հինգ ամիս է անցել, նոր համաձայնագիրն ի՞նչ պայմաններով է կնքվելու, և արդյո՞ք սպառողների համար գազի գինը շարունակելու է նույնը մնալ։ Ի դեպ, որքան էլ իշխանության ներկայացուցիչները պնդեն, թե երկու ռուսական ընկերություններ ինչպես ցանկանում են, թող իրար մեջ պայմանավորվեն գազի գնի շուրջ, փաստն այն է, որ դրանից տուժում են մեր երկրի քաղաքացիները, ընդ որում՝ «Գազպրոմ Արմենիայում» աշխատող միջին օղակի աշխատողները։ Արդեն հայտարարվել է, որ ընկերությունը մինչև 1000 աշխատող պետք է կրճատի, այսինքն՝ գործազուրկների շարքերը համալրվում են այդքան մարդկանցով, իսկ սա արդեն ռուսական ընկերությունների խնդիրը չէ, այլ մեր երկրի։

Սակայն ռուսական գազի թեման այսքանով չի ավարտվում։ Պուտինի հետ հարցը քննարկելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջարկվել է ուսումնասիրել գազի գնի գոյացման մեխանիզմները։ Բոլորը սպասում էին այդ ուսումնասիրման արդյունքներին, որպեսզի հասկանան՝ ի վերջո, ինչո՞ւ ենք գազի համար կրկնակի թանկ վճարում։ Սակայն մինչ այսօր այդ ուսումնասիրությունից ոչ մի տեղեկություն չկա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 452 անգամ
Լրահոս
Բոլորի՞ վրա կոմպրոմանտ ունեք․ նվաստացուցիչ տեսանյութ եք հրապարակել ՔՊ վարչության նիստից (video) Ինչու՞ դատավորը «գլուխը ազատեց» Արշակ Սրբազանի գործից (video) Փաշինյանը պարտվեց Արցախի բնակչությանը. ինքն իրեն կորցրել է (video) Քրիստինե Վարդանյանի ելույթից ՔՊ-ականները խառնվեցին․ 3 պատերազմ եք բերել, ու՞մ եք սպառնում պատերազմով (video) «Ի՞նչ վիճակում է Փաշինյանը․ նա սկսեց անզուսպ ծիծաղել» (video) «Նիկոլը երեկ խայտառակվեց. պատասխան եք տալու հատ-հատ». Արմենուհի Կյուրեղյան (video) Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիրի թաղապետ Սուտը դու՛ք եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը «մերկացրեց» ՔՊ-ին (video) Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին. Sputnik Նիկոլ Փաշինյանի վրա գործ կհարուցե՞ք․․․ Գառնիկ Դանիելյան (video) Կանազի շենքում բռնկված հրդեհի դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ ԵՄ-ը ծրագիր է ներկայացրել Հայաստանում Ռուսաստանին հաղթելու համար․ «Ազատություն» Արման Թաթոյա՛ն, սա քեզ վերջին նախազգուշացումն է․․․ Իշխան Սաղաթելյանի կոշտ պատասխանը (video) Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները կդիմեն ամենածայրահեղ միջոցի Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ վստահ եղե՛ք․ Ծառուկյան Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների Հստակ պատասխանեք․ նորից եմ կրկնում՝ ոնց եք պայքարում գործակալական ցանցի դեմ․ Մինասյանը՝ Մխիթարյանին (video) Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Երկու եղբայրները ձերբակալվել են Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am