Ձերբակալվել է էկոնոմիկայի նախարարը
Դաղստանի էկոնոմիկայի և տարածքային զարգացման նախարար Օսման Հասբուլաթովը ձերբակալվել է 20 միլիոն ռուբլու հափշտակման գործով, հայտնում է РИА Новости-ն:
Նա ձերբակալվել է կահույքի և համակարգիչների գնման ընթացքում յուրացումներ կատարելու քրեական գործի շրջանակներում:
