ԵԱՏՄ-ն Հայաստանի համար չի լինելու անսահմանափակ անվճար օգնություն, իսկ Հայաստանի ամերիկամետ վարչապետը հասկանում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալ չի կարող. Մատվեյչև

Եթե որևէ մեկը հույս ունի, որ Հայաստանի օգտին լինելու է անվճար հրաշք, որ ԵԱՏՄ-ն լինելու է անսահմանափակ անվճար օգնություն, սխալվում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» պետական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Մատվեյչևը: Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ն մաքսային միություն է, որը հնարավորություն է տալիս արտադրանքը տարածել ողջ միության տարածքով, ինչը Հայաստանը կարող է անել: Մատվեյչևը նշեց, որ եթե ՀՀ-ին ԵԱՏՄ-ն ձեռնտու չլիներ, ապա պաշտոնական Երևանը կարող էր դուրս գալ միությունից, բայց «նույնիսկ ՀՀ ամերիկամետ վարչապետը նման քայլի չի գնում»:

- Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանում հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությունն, ըստ էության, կայացել է, բայց կան որոշակի խնդիրներ: Հայաստանում փորձագիտական որոշ շրջանակներ չեն համաձայնել այն մտքի հետ, որ ԵԱՏՄ-ն կայացած կառույց է՝ նշելով, որ առկա բազում խնդիրները չեն թողնում միությանը կայանալ: Համաձա՞յն եք:

- ԵԱՏՄ-ն մեծանում է, մենք տեսնում ենք, որ շատ երկրներ գոհ են, անդամակցում են ԵԱՏՄ-ին, տնտեսական նվաճումներ ունեն: Եթե միությունը չբավարարեր որևէ պետության, չլիներ շահավետ, անդամ–երկրները վաղուց դուրս կգային ԵԱՏՄ-ից: Հայաստանին էլ ոչինչ չի խանգարում դուրս գալ միությունից, բայց չնայած նրան, որ իշխանության ղեկին ամերիկամետ գործիչ է և նա հաճույքով դուրս կգար հնարավոր ամեն տեղից, չի գնում այդ քայլին, որովհետև տիրապետում է փաստերին, լավ հասկանում է, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, դա առաջին հերթին կվնասի Հայաստանին:

Եթե որևէ մեկը հույս ունի, որ Հայաստանի օգտին լինելու է անվճար հրաշք, որ ԵԱՏՄ-ն լինելու է անսահմանափակ անվճար օգնություն, սխալվում է: Սա մաքսային միություն է, որը հնարավորություն է տալիս արտադրանքը տարածել ողջ միության տարածքով, ինչը Հայաստանը կարող է անել: Եթե Հայաստանին ձեռնտու չէր ԵԱՏՄ-ն, կրկնում եմ, կարող էր դուրս գալ:

- Ամերիկամետ ասելով նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի՞ն: ՀՀ վարչապետը Ձեր կարծիքով ամերիկամե՞տ է:

- Այո, նրան նկատի ունեմ: Ես մարդ եմ, ով լավ գիտի, թե ինչ մարդիկ են մասնակցել որոշումներին, երբ, ինչպես, գիտեմ, թե ինչպես են արվում գունավոր հեղափոխությունները: Ես անձամբ ծանոթ եմ բազմաթիվ քաղտեխնոլոգների հետ Ուկրաինայում, Հարավսլավիայում, Վրաստանում, ովքեր աշխատել են նաև Հայաստանում: Ես գիտեմ, թե ինչ գումարներ են ծախսվել, ինչ պրոյեկտներ են իրականացվել տարիների ընթացքում:

- Հեղափոխությունը ծրագրվա՞ծ էր:

- Միանշանակ: Այն գործի է դրվել նաև Իրանի համար, որը Հայաստանի միջոցով փորձում է լուծել իր հարցերը: Հայաստանը գործիք է ԱՄՆ–ի համար Իրանի հետ հարաբերություններում: Ամեն դեպքում, լինելով ամերիկամետ, Նիկոլ Փաշինյանն ապրում է իրականության մեջ, հասկանում է, որ չի կարող դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, հակառակ դեպքում տնտեսական վիճակը կվատանա ու ժողովուրդն իրեն դեմ դուրս կգա, ինչպես Ուկրաինայում դուրս եկավ Պորոշենկոյի դեմ:

- Վերադառնանք ԵԱՏՄ-ին: Դուք ասացիք, որ Հայաստանին ոչինչ չի խանգարում դուրս գալ ԵԱՏՄ-ից: Կան կարծիքներ, որ Ռուսաստանն «ստիպել է» Հայաստանին դառնալ ԵԱՏՄ անդամ, իսկ Հայաստանը՝ որպես ՌԴ-ից կախված երկիր, չի կարողացել դրան դեմ գնալ: Ինչպիսի՞ն կլինի պաշտոնական Մոսկվայի պատասխանը, եթե ՀՀ-ն լքի ԵԱՏՄ-ն:

- Ոչ մի պատասխան չի լինի: Պատասխանը կլինի դուրս գալը: ԵԱՏՄ-ն Հայաստանին տալիս է հնարավորություն ստանալ գազ ներքին գներով: ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանը կվճարի ավելի թանկ, ապրանքները կթանկանան: Ուզո՞ւմ է Հայաստանը սա: ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանը անդամ պետությունների տարածք արտահանումներ անելու համար կվճարի հավելյալ մաքսատուրքեր: Ուզո՞ւմ է Հայաստանը սա:

Ռուսաստանը որևէ պատասխան չի տա, դուրս գալն ինքնին կլինի պատասխան: Հաշվեք, ուսումնասիրեք, թե ինչքան արտահանումներ են արվում Հայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա, քանի միլիարդավոր դոլարների մասին է խոսքը, տեսեք, թե որտեղ են վաճառվում ձեր ապրանքներն ու հաշվեք, թե դուրս գալուց հետո որքան եք կորցնելու: Հռետորաբանությունը, թե սա վատ է և այլն, տեղին չէ, պետք է հաշվել, թե ինչ կորուստներ կլինեն գործարարության ու բյուջեի համար: Որևէ մեկին չեն պատժի, պարզապես վնասները մեծ կլինեն:

դիտվել է 539 անգամ
Լրահոս
Բոլորի՞ վրա կոմպրոմանտ ունեք․ նվաստացուցիչ տեսանյութ եք հրապարակել ՔՊ վարչության նիստից (video) Ինչու՞ դատավորը «գլուխը ազատեց» Արշակ Սրբազանի գործից (video) Փաշինյանը պարտվեց Արցախի բնակչությանը. ինքն իրեն կորցրել է (video) Քրիստինե Վարդանյանի ելույթից ՔՊ-ականները խառնվեցին․ 3 պատերազմ եք բերել, ու՞մ եք սպառնում պատերազմով (video) «Ի՞նչ վիճակում է Փաշինյանը․ նա սկսեց անզուսպ ծիծաղել» (video) «Նիկոլը երեկ խայտառակվեց. պատասխան եք տալու հատ-հատ». Արմենուհի Կյուրեղյան (video) Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիրի թաղապետ Սուտը դու՛ք եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը «մերկացրեց» ՔՊ-ին (video) Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին. Sputnik Նիկոլ Փաշինյանի վրա գործ կհարուցե՞ք․․․ Գառնիկ Դանիելյան (video) Կանազի շենքում բռնկված հրդեհի դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ ԵՄ-ը ծրագիր է ներկայացրել Հայաստանում Ռուսաստանին հաղթելու համար․ «Ազատություն» Արման Թաթոյա՛ն, սա քեզ վերջին նախազգուշացումն է․․․ Իշխան Սաղաթելյանի կոշտ պատասխանը (video) Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները կդիմեն ամենածայրահեղ միջոցի Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ վստահ եղե՛ք․ Ծառուկյան Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների Հստակ պատասխանեք․ նորից եմ կրկնում՝ ոնց եք պայքարում գործակալական ցանցի դեմ․ Մինասյանը՝ Մխիթարյանին (video) Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Երկու եղբայրները ձերբակալվել են Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am