Ղարաբաղում ուժի կիրառումն անթույլատրելի է. Լավրով
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը երեկ քննարկել են Ղարաբաղում հակամարտության էսկալացիան, հայտնում է RIA Novosti-ն: Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է տարածաշրջանում ուժի կիրառման անթույլատրելիության մասինՆալբանդյանն ընդգծել է, որ հակամարտության սրացումը լուրջ վնաս է հասցրել բանակցային գործընթացին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: «Հարկավոր են շտապ քայլեր իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- ասել է նա: Լավրովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության իրավիճակի սրացման հենց սկզբից Ռուսաստանը ջանքեր է գործադրել կրակի դադարեցման ուղղությամբ: «Նա անթույլատրելի է համարել ուժի կիրառումը հակամարտության գոտում՝ կարևորելով հակամարտության գոտում ուժի կրակի դադարեցման մասին պայմանավորվածություններին հետևելը, համապատասխան ջանքերի ստեղծումը ԵԱՀԿ Մինսկի ձևաչափով բանակցությունները շարունակելու համար»,- հայտնում է գործակալությունը՝ հղում կատարելով ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությանը: Կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի գործադրումը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման հարցում: Լավրովը Նալբանդյանին տեղեկացրել է Բաքվում իր հանդիպումների մասին:
