Խախտում և հատուցում․ 10,2 մլրդից ընդամենը 2,7 մլրդը



ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը 2018թ. ընթացքում իրականացրել է թվով 41 ստուգում՝ պետական կառավարման մարմինների և տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման, ինչպես նաև բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման արժանահավատության վերաբերյալ։
Ստուգումներ են իրականացվել պետական և 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ ընկերություններում։ Վարչության կողմից ստուգումներ են իրականացվել նաև ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա:
Բացի ծրագրային և հատուկ հանձնարարականներով իրականացված ստուգումներից, իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում վերջիններիս պահանջով և կայացրած որոշումներով առաջադրած հարցերի շրջանակներում տարբեր կազմակերպություններում իրականացվել են համապատասխան ստուգումներ:
Ի՞նչ են հայտնաբերել
 ՀՀ վարչապետի 2017թ. դեկտեմբերի 29-ի N 1551-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2018 թվականի ծրագրի շրջանակներում նախատեսված թվով 46 ստուգումներից իրականացվել են (սկսվել և ավարտվել են) թվով 21 ստուգումներ:
 2018թ. ավարտվել են նաև ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2017թ. ծրագրի շրջանակներում սկսված, սակայն 2017թ. չավարտված թվով 2 ստուգումներ (ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեղնոլոգիաների նախարարություն ու սոցիալական ապահովության պետական ծառայություն):
 ՀՀ իրավապահ մարմինների պահանջով 2018թ. իրականացվել են թվով 14 ստուգումներ: Բացի նշված ստուգումներից, իրավապահ մարմինների պահանջով նշանակված թվով 3 ստուգումներ («Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, «Վիոլիա Ջուր» ՓԲԸ և «Գավաթ» ՍՊԸ) սկսվել են 2018թ., սակայն ավարտվել են 2019թ.: Ընդ որում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում ստուգումը իրականացվել է 83 անընդմեջ աշխատանքային օրում (սկիզբը՝ 9 հոկտեմբեր 2018թ.) և ստուգմամբ ընդգրկվել են վարչության աշխատանքային ռեսուրսների մոտ 25 տոկոսը (թվով 10 մասնագետներ):
 ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա 2018թ. սկսվել և ավարտվել է թվով 1 ստուգում, իսկ թվով 1 ստուգում («Հայավտոկայան» ՓԲԸ) սկսվել է 2018թ., սակայն ավարտվել է 2019թ. հունվար ամսին:
 ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա վարչության աշխատակիցները մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմիններում (ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգման խորհրդի քարտուղարությունում, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյում) իրականացված թվով 3 ստուգումների:
2018թ. ընթացքում ավարտված ստուգումներով արձանագրվել են 10,213.9 մլն. դրամի խախտման փաստեր, որից 4,222.9 մլն. դրամը առաջարկվել է վերականգնման/ վերաձևակերպման, նույն թվում 3,488.9 մլն. դրամը ենթակա է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 484.5 մլն. դրամի չափով ենթակա է պակասեցման ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը, 211.0 մլն. դրամը ենթակա է վերականգնման կազմակերպությունների հաշվին, իսկ 38.5 մլն. դրամը ենթակա է հաշվառմամբ վերաձևակերպման:
Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է ընդամենը 2,722.7 մլն. դրամ (այդ թվում 2,127.7 մլն դրամը` 2018թ. կատարված ստուգումներով արձանագրված գումարներից, իսկ 595.0 մլն դրամը` նախորդ տարիներին իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից):
2018թ. վերականգնված 2,722.7 մլն. դրամից 2,149.5 մլն. դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե, 1,2 մլն. դրամը վերականգնվել է աշխատանքով, 487.6 մլն. դրամի չափով պակասեցվել է բյուջետային ֆինանսավորումը, 0,5 մլն. դրամը մուտքագրվել է համայնքային բյուջեներ, 35.5 մլն. դրամ վերականգնվել է աշխատանքով, իսկ 48.4 մլն. դրամ մուտքագրվել է կազմակերպությունների հաշիվներին:
Ստացվում է, որ ստուգումների արդյունքում ավելի քան 10 մլրդ 213 մլն դրամի խախտում է հայտնաբերվել, որից սակայն վերականգնվել է 2 մլրդ 700 մլն դրամը կամ 27 տոկոսը։ Ցածր ցուցանիշ է։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2534 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am