Սեյրան Օհանյանն Արցախում է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների հետ կապված խնդիրներ: Երկուստեք կարևորվել է սերտ համագործակցության ընդլայնումը և խորացումը` որպես Հայաստանի և Արցախի պաշտպանունակության ամրապնդման և տարածաշրջանում կայունության պահպանման առանցքային գործոն:
