Արթուր Աբրահամ vs Ջիլբերտո Ռամիրես. Բուքմեյքերների կարծիքը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ապրիլի 9-ին կանցկացնի տիտղոսի պաշտպանության մենամարտ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ապրիլի 9-ին կանցկացնի տիտղոսի պաշտպանության մենամարտ: Լաս Վեգասում կայանալիք մենամարտում 36-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը կլինի մեքսիկացի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրեսը, որը մինչեւ օրս պարտություն չունի պրոսֆեսիոնալ ռինգում (33 հաղթանակ): William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Ռամիրեսին, որի հաղթանակը գնահատում է 1.53 գործակցով: Արթուր Աբրահամի հաղթանակի գործակիցը 2.5 է, իսկ ոչ ոքին՝ 23: Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:
