Փաշինյանը Մեդվեդևին ակնարկել է գազի գնի մասին

Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական նիստում, որին ներկա են եղել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզական Հանրապետության վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է Հայաստանին մատակարարվող գազի գնի մասին։

Նա հայտարարել է, որ Եվրասիական ցանցը կնպաստի ԵԱՏՄ երկրներում արտադրության աճի տեմպերի և արտադրության ծավալների աճին և թույլ կտա ստեղծել գործիքներ միջպետական համագործակցության խորացման համար: Փաշինյանն այս համատեքստում առաջ է քաշել մի քանի հարց՝ էներգակիրների գների խտրականության, տնեսության թվայնացման և անդամ երկրներում աշխատող քաղաքացիների իրավունքների հարցերը։ «Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը Միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»,– նշեց նա:

Ըստ վարչապետի` առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ԵԱՏՄ թվային օրակարգի լիարժեք իրականացումը, որը մեր համագործակցության ռազմավարական ուղղություններից է: «Հայաստանն առանձնահատուկ կարևորում է Միության արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը: Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանը պատրաստ է բոլոր հնարավոր ջանքերը գործադրել ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնման և նոր գործընկերությունների որոնման ուղղությամբ:
Ոչ պակաս կարևոր է նաև նորմատիվ-իրավական բազայի բարելավումը, որն ապահովում է անդամ պետությունների՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվող և մեր երկրների տնտեսությունների զարգացմանը նպաստող քաղաքացիների իրավունքների և պարտականությունների արդյունավետ իրականացումը: Մենք նաև կարևոր ենք համարում Միության շրջանակում ներքին զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը»,– ասել է Փաշինյանը:

ԵԱՏՄ միջկառավարական նիստի քննարկվող հարցերից նա ընդգծել է Եվրասիական ցանցի նախագծի կարևորությունը և խոսել է բիզնեսի համար Միության տարածքում էլեկտրոնային ստորագրություների կիրառման մասին։
Այս խնդիրները Հայաստանի տնտեսության համար չափազանց կարևոր են, հատկապես շուկայի ընդլայնման տեսանկյունից։ Սակայն այս պահին դեռևս ԵԱՏՄ ընդհանուր շուկայում Հայաստանը բոլոր ոլորտներում զբաղեցնում է ամենաքիչ մասնաբաժինը։ Չնայած Հայաստանի և Միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ է գրանցվել, Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018 թվականին հասել է 28.5 տոկոսի, արտահանումը դեպի Միության անդամ երկրներ աճել է 20 տոկոսով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը` 11 տոկոսով․ մեր ծավալները անհամեմատ փոքր են մյուս անդամների համեմատ։ ԵԱՏՄ խոշոր խաղացողները շարունակում են մնալ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը։ Սա պարզ էր ի սկզբանե՝ նախ Հայաստանը տնտեսության ծավալների և արտադրական ռեսուրսների առումով չի կարող համեմատվել այդ երկրների հետ, բացի այդ՝ մենք ԵԱՏՄ երկրների հետ չունենք ընդհանուր սահման։ Միակ հիմնական առավելությունը, որ կարող էինք ունենալ, էներգակիրների արտոնյալ գներն էին։ Ժամանակին անգամ խոսվում էր ԵԱՏՄ անդամ երկրների համար էներգակիրների միասնական սակագին սահմանելու մասին։ Սակայն այս տարվա հունվարից ռուսական կողմը բարձրացրեց Հայաստանին մատակարավող գազի գինը՝ 1000 խմ-ի դիմաց սահմանելով 165 դոլար գին՝ նախկին 150 դոլարի փոխարեն։ Հայաստանի իշխանությունը, մասնավորապես վարչապետ Փաշինյանը տևական ժամանակ բանակցում էր այս հարցով, սակայն այսօր արդեն փաստ է, որ ռուսական կողմը ԵԱՏՄ տարածքում ամենաէժան գազը վաճառում է Բելառուսին։
Երևանյան համաժողովի ժամանակ վարչապետ Փաշինյանը ԵԱՏՄ տարածքում գազի միասնական սակագնի մասին ուղղակի խոսելուց խուսափել է, նա փորձել է այս հարցին անուղղակի անդրադառնալ՝ օգտագործելով խտրական մոտեցում ձևակերպումը։
Բայց, ինչպես ասում են, մի բան է այդ մասին խոսելը, մեկ այլ բան՝ արդյունք ունենալը։ Իսկ արդյունքները առավելապես կախված են քաղաքական գործոններից, որը, սակայն, խոսակցության այլ թեմա է։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1521 անգամ
Լրահոս
Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am