Հայկական ռազմական ծախսերի ավելացումն ու մեր անորոշ անվտանգությունը

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ն, հրապարակել է նոր զեկույց, որի համաձայն՝ Հայաստանում պաշտպանական ծախսերի ավելացումը 2018 թվականին 33 տոկոս է կազմել և հասել է 609 միլիոն դոլարի, ինչը երկրի համախառն ներքին արդյունքի 4.8 տասնորդական տոկոսն է:

Ռազմական ծախսերի ավելացման առումով Հայաստանը տեղ է գրավել աշխարհի առաջին տասը պետությունների շարքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Նկատենք, որ նախորդ տարիներին տպավորիչ տեմպերով զարգացող ռուս-ադրբեջանական քաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության ֆոնին ռուսաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցները, փորձագիտական հանրությունը, նաև երկու երկրների խորհրդարանների պատգամավորները, քննարկում են ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը:

Չնայած ապրիլյան պատերազմին և Հայաստանի իշխանությունների՝ բարձրագույն մակարդակով հնչեցրած հրապարակային դժգոհություններին, Երևանի դաշնակիցներ համարվող Ռուսաստանն ու Բելառուսը հանդիսանում են Ադրբեջանին սպառազինություն վաճառող առաջատար երկրներ: Օրինակ, Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ Բաքվին սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրը։ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI)` այս մարտին հրապարակած զեկույցի համաձայն, 2013-2017 թվականներին Ադրբեջանի ձեռք բերած ողջ սպառազինության 65 տոկոսը գնվել է Ռուսաստանից:

Անցյալ տարվա հունիսին էլ հայտնի դարձավ, որ Բելառուսը Ադրբեջանին է վաճառել Полонез տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնց հեռահարությունը հասնում է 200 կիլոմետրի: Պաշտոնական Երևանը հրապարակավ քննադատեց այդ գործարքը:

Չնայած ՀՀ իշխանությունները պարբերաբար դժգոհություններ են հայտնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին, այնուամենայնիվ պատկերն առանձնապես չի էլ փոխվում։ Առայժմ միայն լսում ենք, թե Մոսկվան հայտարարել է՝ խիստ նվազեցնելու է Ադրբեջանին մատակարարումների քանակը:

Անցյալ տարի գարնանը ռուսաստանցի բարձրաստիճան երկու խորհրդարանականներ՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը և ստորին պալատի՝ Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Երևանում հայտարարեցին, թե ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան հրաժարվել է Բաքվին նախկինի նման մատակարարել սպառազինության մեծ ծավալներ, ինչպես նաև՝ 2016թ․ քառօրյա պատերազմից հետո Մոսկվան հետևություններ է արել՝ կապված Հարավային Կովկասում զինատեսակների հավասարակշռության խախտման հետ, և տրամադրել է Հայաստանին ամենաժամանակակից պաշտպանական միջոցներ:

Այդուհանդերձ, չնայած ապրիլյան պատերազմին և Հայաստանի իշխանությունների՝ բարձրագույն մակարդակով հնչեցրած հրապարակային բազմաթիվ դժգոհություններին, Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ Ադրբեջանին սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրը։ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI)` օրերս հրապարակած զեկույցի համաձայն, 2013-2017 թվականներին Ադրբեջանի ներմուծած ողջ սպառազինության 65 տոկոսը եղել է ռուսաստանյան: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի ներմուծած զենքի ընդամենը 2.5 տոկոսն է եղել Թուրքիայից: Փաստորեն, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը այդ տարիներին 26 անգամ ավելի շատ սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, քան Բաքվի ռազմավարական դաշնակից Թուրքիան:

Ինչեւէ, Ուկրաինան և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններ 2018 թվականի ընթացքում էապես ավելացրել են ռազմական ծախսերը: Ըստ SIPRI-ի վերլուծաբանների, միայն Ուկրաինայում պաշտպանական ոլորտի ծախսերն ավելացել են 21 տոկոսով և անցյալ տարի կազմել են 4 միլիարդ 800 միլիոն դոլար:
Նույն միտումն են գրանցել նաև Բուլղարիան, Ռումինիան, Լատվիան և Լիտվան: «Այդ երկրներում ռազմական ծախսերի ավելացումը հիմնականում բացատրվում է Ռուսաստանը որպես ահագնացող վտանգ դիտելու գործոնով, ընդ որում՝ չնայած այն հանգամանքին, որ անցյալ երկու տարիների ընթացքում Ռուսաստանում ռազմական ծախսերն անկում են գրանցել», - ասել է ինստիտուտի ավագ հետազոտող Պիտեր Վեզեմանը:

Բուլղարիայում, Ռումինիայում և Լատվիայում պաշտպանական ոլորտի ծախսերն ավելացել են 18-24 տոկոսով: Լեհաստանում աճը կազմել է 8.9 տոկոս և հասել է 11 միլիարդ 600 միլիոն դոլարի:

Ըստ SIPRI-ի զեկույցի, 2017 թվականի համեմատությամբ Ռուսաստանում անցյալ տարի այդ ծախսերը 3.5 տոկոսով նվազել են, և, այնուամենայնիվ, Ռուսաստանը մնում է զինված ուժերին ֆինանսական միջոցներ տրամադրող վեցերորդ երկիրն աշխարհում: Անցյալ տարի Մոսկվան զինված ուժերին հատկացրել է 61 միլիարդ 400 միլիոն դոլար:
Տնտեսական ծանր պատժամիջոցների ենթարկված Իրանում ռազմական ծախսերի ծավալը նվազել է և 2018 թվականին կազմել է 13 միլիարդ 200 միլիոն դոլար: Զինված ուժերին տրամադրած միջոցների առումով առաջին հինգ պետություններն են Միացյալ Նահանգները՝ 649 միլիարդ դոլար, Չինաստանը՝ 250 միլիարդ, ապա՝ Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Ֆրանսիան:

Ամբողջ աշխարհում ռազմական ծախսերի 60 տոկոսը հենց առաջին հնգյակն է իրականացրել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1205 անգամ
Լրահոս
Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր Գործադիրը հակասություն է տեսել Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սրանք լա՛վ գիտեն՝ օգոստոսին ինչ վիճակում են լինելու, դրա համար էլ․․․ Մալխասյան (video) «Այ իբր քերթողնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ոնց ենք շպրտելու»․ Անաստաս Իսրայելյան (video) «2020 թվականի պատերազմին ունեցել ենք նույն ձեռագրով տեղի ունեցած սարսափելի գլ**տումներ» (video) Խաչատրյան Անի՛, խելոք մնա, թե չէ «գյամերդ քաշելու եմ»․ Նարե Սոսե (video) Ինչ է նշանակում՝ ԱԱԾ-ի նյութն է, ում ուզի, կտա․․․ Արամ Օրբելյան (video) Այս վճիռներով Ադրբեջանի տարածած միֆը կոտրվում է, թե հայերը հարձակվել են իրենց վրա. Ղազարյան (video) Արթուր Սաքու՛նց, դու ո՞վ ես ընդհանրապես․ Հովհաննես Իշխանյան (video) «Ես էլ ձեզ եմ ասում՝ ժողովրդի ձայնը բռնա*արողի կաշին քերթվելու է»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am