Սաակաշվիլիի համախոհները անհանգստացած են Ղարաբաղում հակամարտության էսկալացիայով
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ «Միացյալ ազգային շարժման» համախոհները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիայով և ռազմական գործողություններով: «Գրուզիա Օնլայնի» հաղորդմամբ՝ կուսակցության անունից համապատասխան հայտարարությունն արել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին: Նրա խոսքով՝ Վրաստանի համար կենսականորեն կարևոր է, որպեսզի անմիջական հարևանությամբ և տարածաշրջանում թագավորեն խաղաղությունն ու կայունությունը, և տարածաշրջանի բոլոր պետություններն աջակցեն փոխշահավետ քաղաքական և տնտեսական համագործակցությանը: «Մենք աջակցում ենք ապաէսկալացիային և հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը: Բայց հիմնական հարցն այն է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) հիմնարար սկզբունքների պահպանման, հարկադիր տեղահանված անձանց իրենց տները վերադարձի և բնակչության մարդասիրական կարիքների պաշտպանության վրա»,- ասել է Գաբաշվիլին: «Ռուսաստանն այսօր էլ չի կարողանում հաշտվել հարևան պետությունների ինքնիշխանությանն ու անկախությանը: Այս կոնկրետ դեպքում հետագա էսկալացիան բխում է միայն Ռուսաստանի շահերից, որը բռնության սադրիչն է»,- նշել է Գաբաշվիլին:
