Ժամանակն է դադարեցնել ԼՂ-ի հակամարտությունը. Ուորլիք
Ժամանակն է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Վերջին օրերի այդքան զոհերից հետո ժամանակն է դադարեցնել հակամարտությունը և աշխատել բանակցային ուղով կարգավորման ուղղությամբ։ Եկել է Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու ժամանակը»,- գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում։
