Հայաստանի ամենաթանկարժեք կահույքը կառավարական «դաչաներում». ո՞վ է գնորդը. թարմացված/տեսաշար/

Օրեր առաջ՝ ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, քաղաքացիներից մեկը մեզ լուսանկարներ փոխանցեց և պատմեց, որ տեսել է, թե ինչպես է Ձորափի 74 հասցեում գտնվող պետական պաշտոնյաներին սպասարկող առանձնատներ մուտք գործում «Bogart Interior Salon»-ի (Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահ) բեռնափոխադրող մեքենան և դուրս գալիս:

Բոգարտը ամերիկյան և եվրոպական ամենահայտնի բրենդների հետ համագործակցող ընկերություն է, որը հայտնի է որպես Հայաստանում ամենաթանկ կահույք վաճառող ընկերություն։ Օրինակ՝ ննջասենյակի կահույքի գինը սկսվում է մոտ 10.000 ԱՄՆ դոլարից։

Հիշեցնենք, որ Ձորափի 74 հասցեում գտնվում են պետական պաշտոնյաներին սպասարկող Կառավարական առանձնատները կամ «դաչաները»։ Այնտեղ է բնակվում նաև ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը։

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից ամենաբարձր աշխատավարձը նախագահինն է, ապա՝ վարչապետինը։ Հաշվի առնելով պետական պաշտոնյաների ստացած աշխատավարձի չափը՝ Բոգարտից որևէ կահույք ձեռք բերելու համար անհրաժեշտ է պետական պաշտոնյայի մի քանի ամսվա աշխատավարձ։

Ուստի հարց է առաջանում, թե ո՞ր պետական պաշտոնյայի առանձնատուն է ուղևորվել Բոգարտի բեռնափոխադրող մեքենան Քաղաքացու օրը։ Ի՞նչ կահույք է բերվել, ի՞նչ արժողությամբ, և ի՞նչ միջոցներով է Կառավարական առանձնատանը բնակվող որևէ պաշտոնյա ձեռք բերել Հայաստանի ամենաթանկարժեք կահույքն իր Կառավարական «դաչայի» համար։

Սրանք հարցեր են, որոնք մտահոգություններ են առաջացնում, և որոնք պարզաբանման անհրաժեշտություն ունեն, ինչի կապակցությամբ AntiFake.am-ը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։

Մեր գործընկեր լրատվամիջոցներին ևս կոչ ենք անում հետևողական լինել այս հարցում և փորձել պարզաբանումներ ստանալ։

Թարմացում. Մեր հրապարակմանն արձագանքեցին մեր ընթերցողները և մեզ ուղարկեցին ապրիլի 27-ին` Քաղաքացու օրն արված դեպի Կառավարական առանձնատներ ուղևորվող Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահի բեռնափոխադրող մեքենայի լուսանկարներ՝ վերահաստատելով մեր այն տեղեկությունները, որ Հայաստանի ամենաթանկարժեք կահույքը վաճառող ընկերության բեռնափոխադրող մեքենան բավականին ծանրաբեռնված վիճակով այդ օրը շարժվել է դեպի Կառավարական տներ, ապա դուրս եկել այդտեղից։

 

դիտվել է 713 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am