Թանկագին հյուրի բարդ հարցերը

 


Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Հայաստան:
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի իր գործընկերոջը հրավիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կառավարական առանձնատուն, որտեղ ունեցել են ոչ պաշտոնական զրույց:
Հանդիպման առաջին ոչ պաշտոնական մանրամասների մասին՝ վարչապետի աշխատակազմի տրամադրած տեսանյութում երևում է, որ ՌԴ վարչապետին դիմավորել են ՀՀ վարչապետն ու նրա տիկինը։ Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Դմիտրի Մեդվեդևին ասել է, որ Հայաստանում ընդունված է թակագին հյուրերին ընդունել տանը․ «Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սա Ձեր առաջին այցն է, ինչը յուրահատուկ նշանակություն է հաղորդում այս այցին: Հայաստանում ընդունված է ամենաթանկագին հյուրերին ընդունել տանը, ես շատ ուրախ եմ, որ ունեմ նման հնարավորություն: Կարծում եմ, որ նախորդ տարվա ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են ըստ նախատեսվածի, իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել հարցեր: Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերություններում շատ կարևոր պահ է և ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, ոչ թե ի հեճուկս հոռետեսների, այլ ես կարծում եմ, որ պետք է հոռետեսներին դաձնել լավատեսներ: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք դրա համար: Հայաստանն այժմ Եվրասիական տնտեսական միությունում հանդիսանում է նախագահող պետություն: Մեզ համար շատ կարևոր են Եվրասիական տնտեսական միությունում հարաբերությունները և շատ կարևոր է մեր մասնակցությունն այդ կազմակերպությունում: Իհարկե, ամեն ինչ կանենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը և մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում դարձնենք ավելի արդյունավետ, կազմակերպությունը դարձնենք առավել գրավիչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը կարծես թե չի թաքցրել, որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, որոնք ունեն կարգավորման կարիք։ Թերևս կարևոր է հասկանալ նաև, թե ովքեր են Փաշինյանի ասած հոռետեսները․ դրանք Հայաստանի նախկին իշխանություննե՞րն են, ովքեր օր ու գիշեր թմբկահարում են հայ-ռուսական տապալված հարաբերությունների հարցը, թե՞ այդ հոռետեսությունը կիսում են նաև Ռուսաստանի իշխանությունները։
Ամեն դեպքում ՌԴ վարչապետ Մեդվեդևը նույնպես չի հերքել իրողությունը, որ Կրեմլի և Երևանի հարաբերություններում խնդիրներ կան, հակառակը փաստել է, որ
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը լավ առիթ է կարևոր, այդ թվում` բավական բարդ հարցերը քննարկելու համար։
«Այդ հանդիպումը լավ հնարավորություն է մեր երկկողմ հարաբերությունները քննարկելու համար։ Մենք բազմիցս հանդիպել ենք, քննարկել իրերի ընթացիկ դրությունը, տարեսկզբին հանդիպել ենք, երբ դուք ժամանել էիք Մոսկվա, քննարկել մեր երկկողմ օրակարգը։ Եվ հիմա մենք կքննարկենք հիմնական դիրքորոշումները, առավել ևս, որ գործընկերները մեզ համար նախապատրաստել են մի շարք հարցեր», – նշել է Մեդվեդևը և շնորհակալություն հայտնել Փաշինյանին՝ կառավարական առանձնատուն հրավիրելու համար` ոչ պաշտոնական շփման նպատակով․ «Դա միշտ թանկ արժե, դա միմյանց լավ ճանաչելու, ոչ պաշտոնական միջավայրում փոխգործակցության տարբեր ասպեկտների մասին խոսելու հնարավորություն է ։
Լիահույս եմ, որ ԵԱՏՄ–ում ձեր նախագահությունը բացարձակ հաջող կլինի, իսկ մեր բանակցությունները, ինչպես նաև մեր գործընկերների բանակցություններն օգուտ կբերեն երկրների միջև երկկողմ համագործակցության զարգացմանը։ Առավել ևս, որ մեր երկրները դաշնակից են, հարաբերությունների յուրահատուկ պատմություն ունեն և, հուսով եմ, շատ լավ ապագա», – եզրափակել է Մեդվեդևը։
Ակնկալվող գործնական արդյունքը՝ Երևանի համար, հազիվ թե մեծ լինի։ Հոռետեսական խնդիրներն էլ միանգամից լուծում չեն ստանա, քանի դեռ կոնկրետ փաստերը այլ բան են հուշում։ Հայտնի է, որ հեղափոխությունից հետո ՌԴ-ից արվող ներդրումները Հայաստանում կտրուկ նվազել են։ Սա շատ կոնկրետ ցուցիչ է հարաբերություններում առկա խնդիրների մասին։ Իսկ լուծումների մասին ամեն դեպքում շատ վաղ է խոսել։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3281 անգամ
Լրահոս
Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am