Զորավարժություններ ամեն ամիս, «ձեռքի հետ» էլ բանակցություններ

Ադրբեջանում մայիսի 1-3-ն տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, որը կրելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում մասնակցելու համար թուրք զինծառայողներն արդեն մեկնել են Ադրբեջան: Զորավարժությունների նպատակն է փորձի փոխանակման միջոցով ամրապնդել 2 երկրների զինված ուժերի համագործակցությունը և բարելավել համատեղ գործողությունների համակարգումը: Զորավարժությանը ներգրավված են լինելու զրահամեքենաներ, հրետանային մարտկոցներ, հրանոթներ, ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ՀՕՊ համակարգեր:

Զորավարժությանը մասնակցելու համար Ադրբեջան ժամանած թուրք զինծառայողներին են ներկայացրել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը կիրառվելիք զինտեխնիկայի և զենքերի նմուշներ:

Ցուցադրված միջոցների թվում են Տ-90 և Տ-72 տանկեր, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ, SandCat զրահամեքենա, բեռնատար մեքենաներ, 82մմ 2Բ14 «Պոդնոս» և 120մմ 2Ս12 «Սանի» ականանետեր, «Իգլա» ԶՀՀ, հրաձգային միջոցներ են: Նույն միջոցառմանը թուրքական կողմը ևս ցուցադրել է իր հետ բերած միջոցները: Հրաձգային զինատեսակներից բացի՝ թուրքական կողմը կիրառելու է նաև 81մմ ականանետ:

Հիշեցնենք, որ մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելու է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություն. մասնակցության համար Ադրբեջան է ժամանել թուրքական ստորաբաժանում:

Ապրիլի 22-ին Բաքվում՝ հանդիսավոր պայմաններում, դիմավորել են այն թուրք զինծառայողներին, որոնք մասնակցելու են նշված զորավարժություններին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զորավարժությունների նպատակը «Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումն է, մարտունակության բարձրացումը, համատեղ գործողությունների անցկացման ունակությունների զարգացումը»: Հաղորդվում է նաև, որ զորավարժություններին ներգրաված կլինեն հակատանկային, հրետանային տեխնիկա, ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներ, երկու երկրների հակաօդային պաշտպանության և զենիթա-հրթիռային համալիր։ Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում։
Նկատենք, որ նմանատիպ ռազմական վարժանքները այս երկու դաշնակից պետությունների զինված ուժերի մասնակցությամբ վերջին տարիներին բավական հաճախ են կազմակերպվում: Հիշեցնենք, օրինակ, անցյալ ամսվա կեսերին Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ անցկացրեց երկրի նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրով: Վարժանքները շարունակվեցին հինգ օր՝ մինչև 10 հազար զինվորների, 500 հրասայլի, 300 միավոր հրթիռահրետանային համակարգերի, օդուժի և այլ ծանր զինատեսակների ներգրավմամբ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, զինվորները հարձակողական ծրագիր էին իրագործում, փորձելով պայմանական հակառակորդին խոցել մի շարք ուղղություններով: Հաղորդվում էր, որ զորավարժությունների ընթացքում կիրառվելու նաև վերջին տարիներին ձեռք բերված նոր զինատեսակները:

Պաշտոնական Երևանը քննադատեց անցյալ ամիս կայացած զորավարժությունները: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ մեկնաբանությունում շեշտել է․ -«Բաքվից լսում ենք, որ «ուժի գործոնը մշտապես եղել և մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» և այլն: Ավելին, երկրների ղեկավարների միջև հանդիպման մասին հայտարարության ֆոնին Ադրբեջանը ձեռնարկում է հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք չեն ծանուցվել՝ հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների»:

Ապրիլի 29-ին ժամը 13։00-ից 14։00-ի հատվածում, Ադրբեջանը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքին հարակից՝ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ, որը Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մաս է կազմում։ Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել էր Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը. «Կրակոցները եղել են մոտ 40 րոպե տևողությամբ։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակել են ճանապարհի վրա», - ասել էր Նարեկ Սահակյանը։

Ադրբեջանը, կամաց-կամաց ընդունում է իր ավանդական կեցվածքը... Զորավարժություններ, կրակոցներ, մեկումեջ ռազմատենչ հայտարարություններ ու այսպես շարունակ:

Այսպես ասած՝ «ձեռքի հետ» էլ բանակցություններ են վարում Փաշինյանի հետ՝ չմոռանալով հիշեցնել պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ նախ տարածքների վերադարձ, որից հետո մնացած այլ հարցերի քննարկում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1038 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am