Կառավարությունը քաղաքացու օրվա համար ավելի քան 40 մլն դրամ է տվել կասկածելի ընկերությունների, իսկ 8 մլն ստացած մեկ ընկերություն ոչ մի աշխատակից չունի

Ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ նշեց Քաղաքացու օրը։ Օրերս «Պանորամա․ամ» լրատվականը հրապարակեց մարզերում տոնը կազմակերպող ընկերությունների ցանկը, որը լրատվականը ստացել էր կառավարությունից։ Ընկերություններին կառավարությունը չի ընտրել մրցութային կարգով։

Կառավարությունից «Պանորամա․ամ» լրատվականին մեկ անձից գնումներ կատարելը պատճառաբանել էին ժամանակի սղությամբ․«Հաշվի առնելով այն, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց, որոշվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել մեկ անձից գնման ձևով: Ըստ ոլորտում նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացրած առաջարկների՝ ընտրվել են կից նախահաշվով ներկայացված կազմակերպությունները»,-ասել էին գործադիր մարմնից։

Politik.am-ը փորձեց պարզել, թե կառավարության հետ մի քանի միլիոն դրամի պայմանագրեր կնքող ընկերությունները որքանով են հայտնի և նախկինում ինչպիսի ծառայություններ են մատուցել։

Պարզվեց, որ Սյունիքի և Վայոց ձորի միջոցառումների կազմակերպման համար ավելի քան 17 մլն դրամ ստացած «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Կոտայքի մարզի միջոցառումները կազմակերպած «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Գեղարքունիքի մարզի տոնական միջոցառումները կազմակերպած «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ն գոյություն չունեցող ընկերություններ են։ Նրանց մասին տեղեկությունները Պետական ռեգիստրի պաշտոնական կայքում բացակայում են։ Համացանցի բաց աղբյուրներից կարողացանք ճշտել, որ «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն գործել է մինչև 2018 թվականը։ Ընկերությունը 2019 թվականին հարկեր չի մուծել և պետռեգիստրում ընկերության մասին տեղեկությունների բացակայությունը թույլ է տալիս ենթադրել, որ այն լուծարվել է։

 

Լոռու մարզում ավելի քան 8 մլն դրամով տոնական միջոցառումներ կազմակերպած «Մալինա» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում, բայց ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի՝ ընկերությունը որևէ անգամ գրանցած աշխատկցի համար պարտադիր 1000 դրամ վճար չի իրականացրել։ Սա նշանակում է, որ ընկերությունը անգամ մեկ գրանցված աշխատակից չունի։

 

Տավուշի մարզում ավելի քան 8 մլն դրամով տոնական միջոցառումները կազմակարպած «Հեփի Իվենթ» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում և ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի պաշտոնական կայքի՝ ունի երեք գրանցված աշխատակից։

 

 

 

Արարատի մարզում տոնական միջոցառումների կազմակերպման համար կառավարությունից 9 մլն դրամ ստացած «Ափ ընդ ափ պրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում և ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի՝ ունի մեկ աշխատակից։

 

Հետագայում պարզվեց, որ կառավարությունը լրատվամիջոցին տրված պատասխանում սխալ է ներկայացրել ընկերությունների անունները, ինչ մեզ թույլ չի տվել պետռեգիստրի կայքում գտնել համապատասխան տեղեկատվություն։ Օրինակ կառավարության պաշտոնական պատասխանում նշված «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն իրականում «Գևորգ Աղաբալյան Հակոբի» ԱՁ-ն, «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն իրականում գրանցված է, որպես «Մհերյան Ալքսանդր» ԱՁ։

Հ․Գ․ Կառավարության աշխատակազմի այս թերացումը հաշվի առնելով հույս ենք հայտնում, որ իշխանությունները լրատվամիջոցին չեն մեղադրի «ապատեղեկատվություն» տարածելու մեջ։ Քանի որ թերի տեղեկատվություն հենց կառավարության կողմից է տարածվել։

politik.am

դիտվել է 692 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am