Փաշինյանի արգելքը կմնա. Հայաստանը չի զիջում ՀԱՊԿ-ում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը, որը կայանալու է մայիսի 22-ին Բիշքեկում, հնարավոր է համաձայնեցվի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու Հայաստանի առաջարկը: Դրանից հետո, համաձայնեցված փոփոխությունները հավանություն ստանալու և հաստատվելու համար կներկայացվեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ գագաթնաժողովը նախատեսված է աշնանը, հաղորդում է «Ազատությունը»:

Հայաստանի առաջարկած փոփոխությունների իմաստը կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո նոր գլխավոր քարտուղարի նշանակման ընթացակարգը հստակեցնելն է: ՀԱՊԿ կանոնադրությունը փոփոխելու Հայաստանի առաջարկները քննարկելու մասին ռուսական РБК գործակալությանը հայտնել էին կազմակերպության անդամ երկրներից երկուսի դիվանագետները:

Հիշենենք, որ ՀԱՊԿ-ում վեց երկիր կա՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: Թե դրանցից որ երկու երկրների դիվանագետներն են ասել առաջիկա քննարկումների մասին, չի հստակեցվում: Այդ դիվանագետները նաև ասել են, որ մինչև 2020 թվականը գլխավոր քարտուղարի պաշտոնակատար կմնա Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, դրանից հետո արդեն գլխավոր քարտուղարի պաշտոնը երեք տարի ժամկետով կանցնի Բելառուսին:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան РБК-ի հարցմանը հստակ պատասխան չի տվել: «ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպման օրակարգը և ստորագրման համար նախատեսվող փաստաթղթերի փաթեթը ներկայիս պահին ձևավորման փուլում են: Ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացնենք հանդիպման անցկացմանը մոտ ժամանակահատվածում: Հանդիպման արդյունքներով կտեղեկացնենք ընդունված որոշումների մասին», - ասել է Զախարովան:

ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, գլխավոր քարտուղարը ռոտացիոն կարգով՝ ըստ այբբենական կարգի, նշանակվում է երեք տարի ժամկետով: Նման կարգով գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին անգամ նշանակվել էր Հայաստանի ներկայացուցիչը: Մինչ այդ երկար ժամանակ՝ 2003 թվականից, այդ պաշտոնում Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժան էր: 2017 թվականին ռոտացիան կարգը առաջին անգամ կիրառվեց, և Յուրի Խաչատուրովը Հայաստանի կողմից նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Սակայն Փաշինյանի՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները նրան մեղադրանք առաջադրեցին, այդ պաշտոնից նրան հետ կանչեցին, և անցած տարվա հոկտեմբերի 30-ին Խաչատուրովի լիազորությունները դադարեցվեցին, այդ պաշտոնը մնաց թափուր: Երևանը պնդում է, որ երեք տարի այդ պաշտոնում պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչը, և Յուրի Խաչատուրովի փոխարեն Հայաստանը պետք է նոր մարդու նշանակի:

Իսկ Բելառուսը պնդում է, որ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի իր ներկայացուցիչը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն էր տվել երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը, ըստ լուրերի՝ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները համաձայն էին նրա նշանակմանը, բայց Հայաստանը համաձայն չէր:

Ահա, փաստորեն, ինչպես հաղորդում է РБК-ն, ՀԱՊԿ-ը քննարկելու է ռազմաքաղաքական այդ կազմակերպության կանոնադրությունը փոխելու Հայաստանի առաջարկը:
Եթե 2020 թվականին էլ Ռուսաստանի ներկայացուցիչը շարունակել գլխավոր քարտուղարի պաշտոնում մնալ, կստացվի, որ Հայաստանի որոշման արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը մնաց անլուծելի, այսինքն, շարունակեց պաշտոնավարել ՌԴ ներկայացուցիչը, իսկ Բելառուսի ներկայացուցիչը այդպես էլ չկարողացավ վաղաժամ ստանձնել պաշտոնը: Ավելին՝ ՀԱՊԿ-ում Հայաստանը առաջ է տանում կանոնադրության փոփոխության հարցը:

Թամար Բագրատունի

դիտվել է 2525 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am