Հրամանի խախտում` Քաղաքացու օրով հիշեցնում է Ա. Բախշյանը

Այսօր Հայաստանի հանրապետությունում առաջին անգամ նշում ենք Քաղաքացու օրը, շատ լավ է եւ ես որոշեցի հենց այսօր կրկին ահազանգել «Առավոտ»-ում մարտի 27-ին հրապարակածս «Օրինական ծնողների առկայության պայմաններում, կտրուկ ավելացել են այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալ ունեցող երեխաների թիվը, որպեսզի նրանք սովորեն ռուսական դասարաններում» հոդվածի մասին, որովհետեւ չգիտեմ ահազանգս տեղ հասավ, թե՝ ոչ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը:

Նա ներկայացրել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված իր նամակը.


«Հարգելի պարոն Հարությունյան,

Որպես Երեւանի ավագանու անդամ, 2017 թվականի սեպտեմբերից մինչեւ 2018-ի ապրիլ ուսումնասիրություն եմ իրականացրել Երեւանի դպրոցների ռուսական դասարաններում սովորողների թվի, այլ երկրի քաղաքացիների եւ այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալ ունեցող երեխաների թվի մասին։ Ի պատասխան վերոնշյալ հարցերի մասին 04․09․2017թ․ 3/Ե-42 Երեւանի քաղաքապետին ուղղված գրության, սեպտեմբերի 26-ին ստացել եմ համապատասխան ցուցակ, ըստ որի ՀՀ ԿԳ նախարարի 12․07․2011թ․ N806-Ա/Ք հրամանով հաստատված ռուսերենով ուսուցմամբ դպրոցների ցանկում, 2017-2018թ․թ․ուս տարում սովորել է 2584 աշակերտ, որոնցից 1839-ը այլ երկրի քաղաքացիների երեխաներ են, 113-ը՝ այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալ ունեցող երեխաներ են, իսկ 632-ը՝ ՀՀ քաղաքացիների երեխաներ են, հիշենք ԿԳ նախարարի հրամանը․ «երբ սովորողի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուսուցման լեզուն հայերենն է»։

Օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցողների ծնողների երեխաների համար ռուսական դասարաններում ընդունելություն են իրականացնում Երեւանի 13 դպրոցներ, սակայն այդ ցուցակում կա մի դպրոց՝ Երեւանի թ․ 192, որը, ըստ Կրթության տեսչական մարմնի 2018 թ․ ապրիլին ինձ տրամադրած տեղեկանքի, ներառված չէ ԿԳ նախարարի հրամանում, այսինքն` այդ դպրոցում ռուսական դասարանների առկայությունն անօրինական է ու հայտի չէ, թե ի՞նչ հիմքով է այդ դպրոցում կազմակերպվում ընդունելություն ռուսական դասարաններում։

Ուսումնասիրությունս շարունակվել է 2017թ․ նոյեմբերի 7-ին Երեւանի քաղաքապետին ուղղված հաջորդ նամակով, որում ներկայացնելով վերոնշյալ թվերը, խնդրել եմ դպրոց առ դպրոց տեղերում ստուգել այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալների եւ ՀՀ քաղաքացիություն ունեցող ծնողների երեխաների փաստաթղթերի օրինականությունն ու տրամադրել համապատասխան տեղեկանք։

2017թ․ նոյեմբերի 16-ին ստացել եմ պատասխան, որում գրված է, որ ՀՀ քաղաքացիների 632 երեխաները սովորում են ռուսական դասարաններում ԿԳ նախարարի հրամանով հաստատված կարգով?, այնինչ․ «երբ սովորողի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուսուցման լեզուն հայերենն է:»

Սա ժողովրդագրական լուրջ խնդիր է, որը պետք է վերահսկվի հավուր պատշաճի։ Կրթության տեսչական մարմինը 2017թ․ մայիսի 15-19-ը Երեւանի ռուսերենով ուսուցմամբ հանրակրթական դպրոցներում ուսումնասիրություններ է իրականացրել, որի արդյունքում խնդրի վերաբերյալ բացահայտումներ է արել եւ 2017-ի մայիսի 22-ին դիմել է Երեւանի քաղաքապետին՝ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովներում ուսումնասիրություն կատարել, սակայն քաղաքապետի համաձայնությունն այդպես էլ չեն ստացել։ Իմ համոզմամբ, այս ոլորտում կոռուպցիան ակնհայտ է։

Խնդրում եմ այս խնդիրը պահել ԿԳՆ-ի եւ հատկապես Երեւանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում եւ լավ կլինի, եթե Կրթության տեսչական մարմինը զբաղվի այս խնդրով։ Սա Հայաստանի ժողովրդագրությանը սպառնացող վտանգներից մեկն է։ Հուսամ այս խնդիրը կստանա համապատասխան արձագանք»:

 

դիտվել է 871 անգամ
Լրահոս
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am