Որն է Արցախի հարցում Ռուսաստանի դերը. Մեդվեդևը բացահայտում է
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը առավելագույն ուշադրությամբ մասնակցում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: «Ռուսաստանի դերը ակնհայտ է, քանի որ մենք՝ որպես Մինսկի խմբի մասնակից և համանախագահ, երբեք պատասխանատվությունից դուրս չենք եկել: Հենց այդ բոլորը տեղի ունեցավ նախագահը անմիջապես զանգահարեց և նախագահ Ալիևին, և նախագահ Սարգսյանին, հայտնեց մեր դիրքորոշումը, կողմերին կոչ արեց հանգստանալ, վերադառնալ բանակցությունների սեղանին, սկսել խորհրդակցություն, հայտարարել հրադադար: Բնականաբար ջանքերը շարունակվել են… Այդ պատճառով մենք ոչ միայն չենք խուսափում մեր պարտականությունից անխափան կարգավորման գործընթաց ապահովելու համար, այլև առավելագույն ուշադրությամբ դրան մասնակցում ենք»,- հայտարարել է Մեդվեդևը:
