Նիկոլ Փաշինյանը կադրերին ընտրում է Սերժ Սարգսյանի չափանիշներով

 

Կադրերը որոշում են ամեն ինչ։ Ստալինյան այս բանաձևը բռնել է ժամանակի և պատմության քննությունը։ Հետհեղափոխական Հայաստանն այժմ թևակոխում է հենց այն փուլը, երբ կադրերն են որոշելու, ու արդեն որոշում են, հեղափոխության ձախողումն ու հաղթանակը։
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարման սկանդալային կասեցումից հետո նրա պարտականությունների կատարումը վստահվեց ՊՎԾ այն տեղակալին, որի կերպարն ամբողջությամբ համապատասխանում է նախկին ռեժիմի տխրահռչակ կադրերի բնոլոր չափանիշներին։ Արգիշտի Քյարամյանը ընդամենը 28 տարեկան է, գիտակցական ողջ կյանքում աշխատել է ՀՀ ուժային կառույցներում, ստացել պետական համեստ աշխատավարձ, սակայն բավականին պատկառելի հարստություն է դիզել, ինչն արտացոլցած է նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում։ Ընդ որում՝ երիտասարդ պաշտոնյան վիրավորվում է, երբ լրագրողները հարցնում են՝ պետական համակարգում աշխատողին, որտեղի՞ց այսքան հարստություն։ Երիտասարդը պնդում է, թե դա իր անձնական կյանքն է ինքը որևէ մեկին պարտավոր չէ հաշիվ տալ ։ Ավելի ուշ՝ Քյարամյանը պարզաբանեց, թե իր հայտարարագրում ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասը նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չի համարել և փողը մնացել է իր մոտ։ Երիտպաշտոնյայի պնդմամբ՝ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականների և ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել իրեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: <<Իմ համար այս հարցին չպատասխանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ նվիրատվությունների մի մասը ստացել եմ մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը։Հանրությունից թաքցնելու ոչինչ չունեմ, ողջ կյանքս ապրել եմ հզոր հայրենիքի երազանքով, կոռուպցիայի նկատմամբ ունեմ ընդգծված ատելություն, որն անթաքույց ցուցադրել եմ ողջ կյանքիս ընթացքում:Երբևէ չեմ առաջնորդվել անձնական շահով, որևէ անձնական կապ ինձ չի կարող ուղղորդել, առավել ևս բարձր դասվել Հայաստանի ու հայ ժողովրդի շահից: Ստանձնածս պատասխանատու պարտականությունները կատարելիս ակնկալում եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը: Սկսած գործը պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին>>,- իր պարզաբանման մեջ նշել է ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը։

Սա էլ դեռ ամբողւը չէ ՝ մամուլում կան խոսակցություններ, թե Արգիշտի Էլբելի Քյարմյանը Կոտայքի թեմի առաջնորդ, կուսակրոն եպիսկոպոս Առաքել եպիսկոպոսի (անձնագրային անունը՝ Էլբեկ Քյարամյան) որդին է, նաև նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի սանիկը։ Նրան Դավիթ Սանասարյանի պոստում տեսնելու ջատագովը եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Աղաջանյանին հաջողվեց հասնել այն բանին, որ ՊՎԾ պետի ավելի փորձառո տեղակալ Ալբերտ Աբգարյանը հրաժարվի ԺՊ լինելուց և պոստը փախանցի վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախընտրելի թեկնածուին։ Արգիշտի Քյարամյանը հերքել է՝ ասելով, թե ինքը ո՛չ Առաքել եպիսկոպոսի որդին է, ո՛չ էլ Վովա Գասպարյանի սանիկը։ Հրաշալի է՝ այդ դեպքում գուցե պետք էր պարզաբանել՝  28 ամյա երիտասարդը, ով ի դեպ, ի տարբերություն Դավիթ Սանասարյանի, ակտիվ հեղափոխական չի եղել,  նախ ինչպե՞ս էր նախկինում հայտնվել ուժային կառույցների բարձր հորիզոնականներում, ի՞նչ էր անում այնտեղ և հեղափոխությունից հետո ինչպե՞ս դարձավ ՊՎԾ պետի տեղակալ։ Եվ վերջապես որտե՞ղ են փաստերն այն մասին, որ Քյարամյանը իր միլիոնները ստացել է որպես նվիրատվություն և ոչ թե օրինակ՝ որպես չարաշահում։ Փաստեր են պետք, ասելով չի։ Չէ՞ որ մենք այս ամենն արդեն ապրել ենք․ ժամանակին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն էլ պնդում էր, թե ինքը 20 տարեկանից բիզնեսով է զբաղվել և մինչև պետական պաշտոնյա դառնալն արդեն հասցրել էր միլիոնատեր դառնալ։ Ի՞նչ տարբերություն, օրինակ, Արգիշտի Քյարամյանի և Միհրան Պողոսյանի միջև։ Տպավորություն կա, թե Նիկոլ Փաշինյանը սկսել է կադրերին ընտրել Սերժ Սարգսյանի չափանիշներով։

Հայկ Դավթյան

դիտվել է 2639 անգամ
Լրահոս
Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայասանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր Գործադիրը հակասություն է տեսել Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սրանք լա՛վ գիտեն՝ օգոստոսին ինչ վիճակում են լինելու, դրա համար էլ․․․ Մալխասյան (video) «Այ իբր քերթողնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ոնց ենք շպրտելու»․ Անաստաս Իսրայելյան (video) «2020 թվականի պատերազմին ունեցել ենք նույն ձեռագրով տեղի ունեցած սարսափելի գլ**տումներ» (video) Խաչատրյան Անի՛, խելոք մնա, թե չէ «գյամերդ քաշելու եմ»․ Նարե Սոսե (video) Ինչ է նշանակում՝ ԱԱԾ-ի նյութն է, ում ուզի, կտա․․․ Արամ Օրբելյան (video) Այս վճիռներով Ադրբեջանի տարածած միֆը կոտրվում է, թե հայերը հարձակվել են իրենց վրա. Ղազարյան (video) Արթուր Սաքու՛նց, դու ո՞վ ես ընդհանրապես․ Հովհաննես Իշխանյան (video) «Ես էլ ձեզ եմ ասում՝ ժողովրդի ձայնը բռնա*արողի կաշին քերթվելու է»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am