Օրվա խորհուրդը շատ ավելի մեծ է․ հաջողության դեպքում «մեկին հարյուր» վերադարձվելու է 124 միլիոնը

Քաղաքացու օրը քաղաքացիական արժեքների օրն է, նրանց օրն է, ովքեր պատասխանատվություն են զգում ոչ միայն իրենց ընտանիքի անդամների ու հարազատների, այլեւ պետության ու հասարակության առջև եւ այլն, մի խոսքով՝ դա այն արժեհամակարգի օրն է, որը պետության բնակչին դարձնում է քաղաքացի։ Այո, վերամբարձ է հնչում (համարյա մայիսմեկյան շքերթների կարգախոսների նման), բայց փաստն այն է, որ այդպիսի արժեհամակարգ իսկապես կա, եւ առանց այդ արժեհամակարգի իսկապես հնարավոր չի լինելու ժամանակակից պետություն կառուցել։ Հիմա՝ պետական սուղ միջոցներից հատկացված գումարի մասին։ Իհարկե այդ գումարով հնարավոր կլիներ բազմաթիվ այսրոպեական եւ իրոք շատ կարեւոր խնդիրներ լուծել (օրինակ՝ աղետի գոտում 10-15 ընտանիքի ապահովել բնակարաններով, սահմանամերձ գյուղերում մի քանի դպրոց կամ մանկապարտեզ վերանորոգել եւ այլն)։ Եվ իհարկե՝ հետագայում քաղաքացու օրը նշելիս պիտի կարեւորել նաեւ սա եւ, ասենք, օրվա միջոցառումների շրջանակներում նաեւ բարեգործական ակցիաներ կազմակերպել (տոնավաճառներ, համերգներ, ներկայացումներ եւ այլն), որոնց հասույթը կուղղվի հենց այդ նպատակներին։ Բայց իրականում օրվա խորհուրդը շատ ավելի մեծ է։ Ի վերջո բոլորի համար էլ երեւի ակնհայտ է, որ եթե Հայաստանում 3 միլիոն բնակիչների փոխարեն ունենանք 3 միլիոն քաղաքացիներ, վերջնարդյունքում ե՛ւ անհամեմատ ավելի հզոր տնտեսություն կունենանք, ե՛ւ անհամեմատ ավելի մեծ պետական բյուջե, ե՛ւ անհամեմատ ավելի բարեկեցիկ հասարակություն։ Պարզ ասած՝ այն արժեհամակարգը, որը քաղաքացու օրվա միջոցառումներով փորձ է արվում արմատավորել հանրային գիտակցության մեջ, հաջողության դեպքում «մեկին հարյուր» վերադարձնելու է այսօրվա ծախսած 124 միլիոնը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

 

դիտվել է 494 անգամ
Լրահոս
Բոլորի՞ վրա կոմպրոմանտ ունեք․ նվաստացուցիչ տեսանյութ եք հրապարակել ՔՊ վարչության նիստից (video) Ինչու՞ դատավորը «գլուխը ազատեց» Արշակ Սրբազանի գործից (video) Փաշինյանը պարտվեց Արցախի բնակչությանը. ինքն իրեն կորցրել է (video) Քրիստինե Վարդանյանի ելույթից ՔՊ-ականները խառնվեցին․ 3 պատերազմ եք բերել, ու՞մ եք սպառնում պատերազմով (video) «Ի՞նչ վիճակում է Փաշինյանը․ նա սկսեց անզուսպ ծիծաղել» (video) «Նիկոլը երեկ խայտառակվեց. պատասխան եք տալու հատ-հատ». Արմենուհի Կյուրեղյան (video) Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիրի թաղապետ Սուտը դու՛ք եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը «մերկացրեց» ՔՊ-ին (video) Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին. Sputnik Նիկոլ Փաշինյանի վրա գործ կհարուցե՞ք․․․ Գառնիկ Դանիելյան (video) Կանազի շենքում բռնկված հրդեհի դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ ԵՄ-ը ծրագիր է ներկայացրել Հայաստանում Ռուսաստանին հաղթելու համար․ «Ազատություն» Արման Թաթոյա՛ն, սա քեզ վերջին նախազգուշացումն է․․․ Իշխան Սաղաթելյանի կոշտ պատասխանը (video) Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները կդիմեն ամենածայրահեղ միջոցի Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ վստահ եղե՛ք․ Ծառուկյան Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների Հստակ պատասխանեք․ նորից եմ կրկնում՝ ոնց եք պայքարում գործակալական ցանցի դեմ․ Մինասյանը՝ Մխիթարյանին (video) Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Երկու եղբայրները ձերբակալվել են Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am