Կոնֆլիկտ, որն ավելի մեծ ուշադրության է արժանի. Economist
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը շատ քիչ ուշադրություն է արժանանում, սակայն Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները ցույց տվեցին, որ այն ավելի մեծ ուշադրության է արժանի: Այս մասին գրում է հեղինակավոր Economist-ը: Պարբերականը նշում է, որ ապրիլի 2-ին Ադրբեջանը բռնագրավեց մի քանի բարձունք և մեջբերելով քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանին ավելացնում, որ տարածք վերցնելու Ադրբեջանի արշավը, նշանավորում է ադրբեջանական հարձակվողական ստրատեգիայի փոփոխություն: Հնարավոր է՝ առկա բանակցային վիճակից դժգոհությունն է ստիպել Ադրբեջանին, փորձ անել փոխել իրավիճակը. գրում է Economist-ը: «Կարճատև պատերազմը էյֆորիա առաջացրեց: Կառավարությունը ճամարտակեց ռազմական նոր առավելության մասին: Զոհերը համարվում էին արդարացված»,- Economist-ին ասել է ադրբեջանցի վերլուծաբան Անար Վալիյևը: «Բախումները հնարավոր է օգնեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղմել «նավթի ընկնող գների ցավը» և գնաճի հետևանքով տեղի ունեցող ցույցերը»,- գրում է պարբերականը և ավելացնում, որ բախումները հնարավոր է հրահրված լինեն Թուրքիայի նախագահ Էրդողնի կողմից:
