Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը. Տեղին չէ մինչև հեղափոխությունը գրանցված աշխատատեղերը վերագրել հեղափոխությանը

168 ժամը գրում է.Աշխատատեղերի ավելացման վերաբերյալ իր արած հայտարարությունների շուրջ խոսակցությունները, պարզվում է՝ հանգիստ չեն տալիս Նիկոլ Փաշինյանին։ Մինչ նա հպարտանում է՝ հայտարարելով, որ հեղափոխությունից հետո Հայաստանում 50 հազար աշխատատեղ է բացվել կամ այդքան աշխատող դուրս է եկել ստվերից, հասարակությունը, միևնույն է՝ հավատում ու բազմաթիվ հարցապնդումներ է անում։ Եվ հիմա, ըստ էության, վարչապետն ամեն կերպ փորձում է հիմնավորումներ գտնել, թեև խնդիրը ոչ թե հիմնավորումների, այլ վարչապետի մեկնաբանությունների մեջ է։

Խոսելով այն մասին, թե անցած տարվա հունվարից մինչև այս տարվա հունվար ինչքան աշխատատեղ է ավելացել Հայաստանում` Նիկոլ Փաշինյանը մեկ շատ կարևոր հանգամանք թաքցնում է. աշխատատեղերի ավելացումը վերագրելով հեղափոխությանը` վարչապետը մոռանում է, որ անցած տարվա հունվարին Հայաստանում նույնիսկ հեղափոխության նշույլը չկար։ Ուստի տեղին չէ հունվարից մինչև մայիս գրանցված նոր աշխատատեղերը, որոնք շատ ավելին են, քան իշխանափոխությունից հետո ավելացածները, վերագրել հեղափոխությանը, առավել ևս՝ դա համարել հեղափոխության հաջողությունը։

«Հեղափոխությունից հետո Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 50 հազար 141-ով,- ասում է Նիկոլ Փաշինյանը և բերում անցած տարվա հունվարից մինչև այս տարվա հունվարը գրանցված աշխատողների ցուցանիշները,- 2019թ. հունվարին Հայաստանում արձանագրված է 562 հազար 043 աշխատատեղ, 2018թ.` 511 հազար 902-ի դիմաց»։

Ոչինչ, որ վարչապետի բերած թվերը, ինչպես շատ հաճախ լինում է, չեն համընկնում Վիճակագրական ծառայության հրապարակած թվերի հետ։

Հիշեցնենք, որ պաշտոնական վիճակագրությունն այս տարվա հունվարին գրանցել է 560 հազար 586 աշխատող։ Անցած տարվա հունվարին այդ թիվը 509 հազար 934 էր։

Ուստի, երբ վարչապետը հայտարարում է, թե հնարավոր չէ, որ իրեն խաբեն և ոչ ճիշտ տվյալներ ներկայացնեն, լավ կլինի մեկ անգամ ևս պարզի իրականությունը։ «Ասում են՝ պետական այս կամ այն մարմինն ինձ ճիշտ տեղեկատվություն չի տալիս։ Եթե կա այդպիսի բան, եկեք իրար հետ բացահայտենք և համապատասխան հետևություն անենք»,- ֆեյսբուքյան իր հերթական ուղիղ եթերում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիմա թող վարչապետը հետևություն անի, թե ո՞վ է ում խաբում։ Եթե Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալները ճիշտ են, ապա դա նշանակում է, որ Վիճակագրական ծառայությունն է ապատեղեկատվություն մատուցում հասարակությանը։ Թե ինչո՞ւ, թող պարզի վարչապետը։

Բայց դա չէ կարևորը։ Իսկապես անցած տարվա հունվարից այս տարվա հունվար գրանցված աշխատողների թիվն ավելացել է։ Սակայն այդ մասին խոսելիս լավ կլիներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ներկայացներ նաև աշխատատեղերի ավելացման ժամանակագրությունը։ Այդ դեպքում, իսկապես շատ բան կբացահայտվեր, որն այնքան էլ հեղափոխության օգտին չէ։ Ու քանի որ վարչապետը դա չի անում, ստիպված են մենք անել։
Այսպես` անցած տարվա հունվարին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս վարչապետ չէր, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում գրանցված է եղել գրեթե 510 հազար աշխատող։ Փետրվարին գրանցված աշխատողների թիվն ավելացել է 12 հազարով` գերազանցելով 522 հազարը։

Մարտին ևս, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս չէր տվել հեղափոխության մեկնարկը, Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 11 հազարով։ Ու որքան էլ կարող է տարօրինակ լինել, բայց հեղափոխության բուռն ժամանակահատվածում, մասնավորապես՝ ապրիլին, երբ իշխանության ղեկին դեռևս Հանրապետական կուսակցության ձևավորված կառավարությունն էր, աշխատատեղերն ավելացել են ևս 15 հազարով։ 2018թ. ապրիլին Հայաստանում գրանցված է եղել 538 հազար աշխատող։

Այս թվերն իրար գումարելով՝ կստանանք, որ մինչ իշխանափոխություն, այսինքն` հունվարից ապրիլ, Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 28 հազարով։ Սա մտնում է այն 50 հազար գրանցված աշխատատեղերի մեջ, որի մասին խոսում է վարչապետը։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել մայիսին, իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է մայիսի 8-ից։

Ու երբ հայտարարվում է, որ անցած տարվա հունվարից մինչև այս տարվա հունվար աշխատատեղերը 50 հազարով ավելացել են, և դա հեղափոխության արդյունքն է, փաստերի, մեղմ ասած, ճիշտ մեկնաբանություն չէ։

Մայիսին, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, և Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, Հայաստանում գրանցված է եղել 545 հազար աշխատատեղ։ Այս տարվա հունվարին աշխատատեղերի թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, 560 հազար է, ըստ վարչապետի՝ 562 հազար։

Անկախ նրանից, որ վիճակագիրների և վարչապետի թվերը գրեթե 2000-ով շեղվում են, դժվար չէ հաշվել, թե իշխանափոխությունից հետո քանի՞ գրանցված աշխատող է ավելացել։

Ըստ այդմ, կստացվի, որ անցած տարվա հունվարից մայիս գրանցված աշխատատեղերի թիվը Հայաստանում համալրվել է շուրջ 28 հազարով, իսկ մայիսից այս տարվա հունվար` շուրջ 22 հազարով (հաշվի առնելով Վիճծառայության և վարչապետի հրապարակած թվերի տարբերությունը` որոշ շեղում կարող է լինել)։

Ահա սա է աշխատատեղերի ավելացման վրա հեղափոխության ազդեցությունը։ Եվ դա ամենևին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ, ինչպես փորձում է ներկայացնել վարչապետը։

Հատկապես որ, աշխատատեղերի ավելացումը տեղի է ունեցել գերազանցապես ստվերի հաշվին։ Մի բան, ինչը սկսել է խոստովանել նաև Նիկոլ Փաշինյանը. «Առաջին վարկածն այն է, որ դրանք ստվերային աշխատատեղերն են եղել և հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել։ Բայց, իհարկե, այստեղ կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումն ավելի խորը վերլուծության գործ է, բայց այս նրբություններն այս պահին էական չեն։ Էականն այն է, որ 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի համեմատ 50 հազար 141 աշխատատեղ ավելի է գրանցվել Հայաստանում»։

Ինչքան էլ հայտարարագրվող աշխատատեղերի թվի ավելացումը կարևոր է պետական բյուջեի համար, այնուհանդերձ շատ ավելի կարևոր է նոր աշխատատեղերի բացումը։ Իսկ այս առումով հեղափոխության հաջողություններն իսկապես տեսանելի չեն։

Ու որքան էլ ընդունենք, որ շատ դժվար է տարբերակել ստվերից դուրս եկած և նոր ստեղծված աշխատատեղերը, միևնույն է, իրականությունը թաքցնել հնարավոր չէ։ Իշխանափոխությունից հետո իրական աշխատատեղերի ավելացման առումով տեղաշարժեր գրեթե նկատելի չեն։

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Բոլորի՞ վրա կոմպրոմանտ ունեք․ նվաստացուցիչ տեսանյութ եք հրապարակել ՔՊ վարչության նիստից (video) Ինչու՞ դատավորը «գլուխը ազատեց» Արշակ Սրբազանի գործից (video) Փաշինյանը պարտվեց Արցախի բնակչությանը. ինքն իրեն կորցրել է (video) Քրիստինե Վարդանյանի ելույթից ՔՊ-ականները խառնվեցին․ 3 պատերազմ եք բերել, ու՞մ եք սպառնում պատերազմով (video) «Ի՞նչ վիճակում է Փաշինյանը․ նա սկսեց անզուսպ ծիծաղել» (video) «Նիկոլը երեկ խայտառակվեց. պատասխան եք տալու հատ-հատ». Արմենուհի Կյուրեղյան (video) Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիրի թաղապետ Սուտը դու՛ք եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը «մերկացրեց» ՔՊ-ին (video) Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին. Sputnik Նիկոլ Փաշինյանի վրա գործ կհարուցե՞ք․․․ Գառնիկ Դանիելյան (video) Կանազի շենքում բռնկված հրդեհի դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ ԵՄ-ը ծրագիր է ներկայացրել Հայաստանում Ռուսաստանին հաղթելու համար․ «Ազատություն» Արման Թաթոյա՛ն, սա քեզ վերջին նախազգուշացումն է․․․ Իշխան Սաղաթելյանի կոշտ պատասխանը (video) Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները կդիմեն ամենածայրահեղ միջոցի Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ վստահ եղե՛ք․ Ծառուկյան Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների Հստակ պատասխանեք․ նորից եմ կրկնում՝ ոնց եք պայքարում գործակալական ցանցի դեմ․ Մինասյանը՝ Մխիթարյանին (video) Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Երկու եղբայրները ձերբակալվել են Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am