Նախկին և ներկա պաշտոնյաներ, երգիչներ, դերասաններ կանչվում են ՔԿ՝ հարցաքննության

Բարձրաստիճան նախկին և ներկա մի շարք պաշտոնյաներ, հայտնի երգիչներ ու պետական ծառայողներ այս օրերին կանչվում են ՀՀ Քննչական կոմիտե (ՔԿ)՝ հարցաքննության՝ բնակարանների ապօրինի ձեռքբերման կասկածանքով:

ՔԿ ծանր հանցագործությունների վարչությունում քրեական գործ է հարուցվել նախկին իշխանությունների կառավարման տարիներին սոցիալական բնակարանային ծրագրով կառուցված բնակարանների և հողերի իրացման գործով:

168 ժամի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցաքննության կանչված անձանց մեջ է եղել նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը, ով այս ծրագրի գլխավոր կոորդինատորն է համարվում:


Հիշեցնենք, ՀՀԿ-ական նախկին փոխնախարարին էր վստահված իրականացնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրով նախատեսված «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» և «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային բնակարանաշինական ծրագրերը՝ «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» հ/կ միջոցով:

Հիշեցնենք նաև, որ սոցիալական բնակարանաշինական այս ծրագրի սկիզբը դրվել է դեռևս 2007թ. փետրվարի 1-ին՝ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» նախագծի մեկնարկով, երբ Արսեն Քարամյանը դեռևս ԵՊՀ պրոռեկտոր էր, հանդիսանում էր նաև «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» հ/կ ղեկավարը: Բնակարանաշինական ծրագրի իրականացման շրջանում և մինչ օրս ԵՊՀ «Շրջանավարտների միավորում» հ/կ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:


Ի դեպ, մեր տեղեկություններով՝ իրավապահների դիտակետում միայն հիշատակված ծրագրերը չեն, հարուցված քրեական գործով հարցաքննության են կանչվում նաև հեղափոխությունից առաջ ձեռնարկված և ներկայիս իշխանության օրոք կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի հայտատուները, այս ծրագրում ևս հայտնաբերվել են կասկածելի մի շարք գործարքներ:

Նշված երեք ծրագրերում իրավապահները հայտնաբերել են ներգրավված մեծաթիվ անձանց, որոնք ոչ մի կապ չունեն պետական նպատակային ծրագրի չափանիշերի հետ, սակայն նախագիծն իրականացնող անձանց կողմից համարվել են շահառուներ:

«Յանս» ակումբի մի շարք աշխատակիցներ, նախկին պատգամավորներ և ՊԵԿ պաշտոնյաներ կանչվում են ՔԿ՝ բացատրություն տալու, թե ինչպե՞ս են հայտնվել Ծարավ Աղբյուր թաղամասում երիտասարդ մասնագետների համար կառուցված նորակառույցների սեփականատերերի ցանկում:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հաստատեց մեր ունեցած ողջ տեղեկությունը՝ նշելով, որ գործով մեղադրվող անձ դեռևս չկա, իսկ Արսեն Քարամյանը կանչվել է հարցաքննության՝ վկայի կարգավիճակով:

«2019թ. փետրվարի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, ՀՀ կառավարության 2017 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 1722-Ա որոշմամբ, ուղղակի վաճառքի ձևով օտարելու գործընթացում պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ առգրավվել են բնակարան ձեռք բերելու համար դիմած անձանց դիմումները, փաստաթղթեր, պայմանագրեր, որոնք, մեծածավալ լինելու պատճառով, դեռևս գտնվում են զննման փուլում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն»,- պարզաբանեց Նաիրա Հարությունյանը:

 

Հ.Գ. Մեր տեղեկություններով՝ այս գործով մեղադրվող անձանց շարքում, հնարավոր է, հայտնվեն նաև ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցներ, որոնք եղել են հոգաբարձուների խորհրդի կազմում և անուղղակիորեն պատասխանատվություն են կրում ծրագրով՝ մի շարք խախտումներով կնքված գործարքների համար:

 

դիտվել է 1166 անգամ
Լրահոս
Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է նոր ատոմակայան կառուցել ԱՄՆ-ը մոդուլային ռեակտորի մասին հեքիաթ է հորինել, որպեսզի մենք փակենք մեր ԱԷԿ-ը․ ՀՀ նախկին վարչապետ Պեսկովը հերքել է Զելենսկու խոսքերը Նախ ապաշխարիր, հետո Վենսին նամակ գրիր Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի են ենթարկել պայմանագրային զինծառայողի «Աննա Հակոբյանի հերթական սուտը». Արա Վարդանյան (video) Եթե ՀԷՑ-ը Փաշինյանի ձեռը լինի, հաստատ կթանկացնի հոսանքը․ Սյունիքի բնակիչ (video) Կանադան հյուպատոսություն է բացում Գրենլանդիայում Հայաստանը «գլխացավանք» է, որից ուզում են շտապ ազատվել․ Հրանտ Բագրատյան (video) Բնակիչները խոստանում են՝ ճանապարհ կփակեն (video) Փաշինյանն ու Ալիևը կարող են գնալ Թրամփի մոտ․ Axios Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Ալեն Սիմոնյանը թաքցնում է ամենակարևորը. ի՞նչ է քննարկվել Ռուսաստանում. Արա Վարդանյան (video) Գարեգին Երկրորդը հանդիպել է գնդերեցների հետ Քաղաքի կենտրոնում գազ չկա, բնակիչը ո՞նց է ապրելու․ բողոքի ակցիա (video) Ո՛չ մի խնդիր չկա, որ մեր Եկեղեցու անվանը սփյուռքում ավելացվել է ուղղափառ եզրույթը․ Տեր Մաղաքիա Լա՛վ լսեք՝ Ադրբեջանում կառուցում են թուրքական ամենամեծ ռազմաբազան․․․ Հրանտ Բագրատյանի կարևոր խոսքը (video) ԱՄՆ նախագահը Իրանի հետ բանակցությունները հաջող է համարել ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանից ապրանքներ ներկրող ցանկացած երկրի համար Ժողովու՛րդ, Քոչարյանն իր խոստացածից ավելին է անելու․ Արա Վարդանյանը մանրամասնում է (video) Դա Ռուսաստանի ղեկավարության իրավասությունն է․ Լավրով Օտարերկրյա պաշտոնյան գիտե՞ք՝ ինձ ինչ ասաց․ Արման Աբովյան (video) Արագածոտնի խցանման մեջ էին հայտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, գործարար Սամվել Ալեքսանյանը 500 մլն պիտի մուծենք, դա ոչ ոքի գրպանում դրված չի․ բողոքի ակցիայի մասնակիցները կառուցապատողի մոտ են Խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի և 170 քաղաքացու
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am