Ակտիվացնում են համագործակցությունը
Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է փնտրեն նոր համատեղ նախագծեր տնտեսության նավթային ճյուղում համագործակցելու համար: Այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ զրույցի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն: Նա պատմել է նավթի բարձր գների տարիներին Ադրբեջանի կողմից նավթագազային եկամուտների օգտագործման փորձի մասին տնտեսության այն հատվածների զարգացման համար, որոնք կապված չեն վառելիքաէներգետիկ կոմպլեքսի հետ: «Նավթի գների անկայուն իրավիճակն ազդում է Ռուսաստանի տնտեսության վրա: Կարծում եմ, որ մեր համապտասխան մարմինները պետք է փնտրեն նոր համատեղ նախագծեր, որոնք հնարավորություն կտան զարգացնելու տնտեսության այն ճյուղերը, որոնք կախված չեն նավթից: Այստեղ մենք ունենք շատ մեծ պոտենցիալ»,- ասել է Ադրբեջանի վարչապետը` նշելով, որ երկրները կկարողանան զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության, դեղագործության, տուրիզմի, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում: Մեդվեդևը համաձայնվել է իր գործընկերոջ հետ, նշելով, որ երկու երկրների տնտեսությունները պետք է դարձնել դիվերսիֆիկացված և ստեղծել այնպիսի իրավիճակ, որ դրանք քիչ կախված լինեն նավթի, գազի և այլ նմանատիպ արտադրանքների վաճառքից:
