Որտեղ է գիշերել Մեդվեդևը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով երեկ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Hayeli.am-ի տեղեկություններով`Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարը ապրիլի 7-ի գիշերը գիշերել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրանդ» շքեղ հյուրանոցում: Նշենք, որ այսօր ավարտվեց Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն, որտեղից նա ուղևորվել է Ադրբեջան, որտեղ հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկրի վարչապետի հետ:
