Թող Ռուսիո պատրիարքն այցելեր Թուրքիա` Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին

Հերթական հարվածը` «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանից. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հունվարի 7-ին սուրբծննդյան հարցազրույց է տվել Դմիտրի Կիսիլյովին` «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում: Նա խոսել է Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակի, քրիստոնյաների ու մուսուլմանների հարաբերությունների մասին և նրա համոզմամբ` Սիրիայում, Իրաքում և այլ վայրերում քրիստոնյաները ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել: «Քրիստոնյաների ու մուսուլմանների հարաբերություններն անամպ չեն եղել, գիտենք, որ բռնի իսլամացման դեպքեր են եղել, քրիստոնեական տարածքների նվաճում, սակայն եթե հաշվի չառնենք ռազմական գործողությունները, որոնք մշտապես ուղեկցվել են կորուստներով թե մեկ, թե մյուս կողմից, երբևէ իսլամական աշխարհում նման բան չի եղել, ինչ հիմա է տեղի ունենում»,- նշել է պատրիարքը՝ օրինակ բերելով Օսմանյան կայսրությունը. «Օրինակ, վերցնենք թուրքական, Օսմանյան կայսրությունը, այո, եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ ոք չի ոչնչացրել»: Փաստորեն, հիմա 20-րդ դարի վերջի և 21-րդ դարասկզբի իրադարձությունները Մերձավոր Արևելքում պատրիարք Կիրիլը համարում է ցեղասպանություն՝ հակադրելով անցյալի հետ, իսկ որպես օրինակ բերում է Օսմանյան Թուրքիան ու համարում, թե քրիստոնեական փոքրամասնություններին ոչ ոք չի ոչնչացրել: Երեկ երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայության ղեկավար տեր Վահրամ Մելիքյանը հայտնել է, որ ռուսական եկեղեցուց ստացել են պարզաբանում, որում նշված է, թե Ռուսաստանի եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ անփոփոխ է: «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում սրբագույն պատրիարք Կիրիլը խոսել է վերջին տարիներին Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների սարսափելի և աննախադեպ իրավիճակի մասին: Այդ կոնտեքստում սրբազանը բերել է Օսմանյան կայսրության պատմության օրինակը, որտեղ եղել են այնպիսի շրջաններ, երբ ներմուծվող կարգն ապահովում էր համեմատական անվտանգություն և կայունություն կրոնական փոքրամասնությունների կյանքում: Նման կարգի բացակայությունը միշտ, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, բերում է դեպքերի ողբերգական զարգացման: Ահա թե ինչու ենք մենք ժամանակակից իրադարձությունները կոչում ցեղասպանություն»,- ըստ տեր Վահրամ Մելիքյանի՝ ասված է հայտարարության մեջ: Սակայն, վերոնշյալ հայտարարությունը, չի տեղադրվել ո՛չ Ռուսաստանի ուղղափառ, ո՛չ Հայաստանի Առաքելական եկեղեցու կայքերում։ «Մեր եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցով բազմիցս պարզ հնչեցվել է պատրիարքի մեծաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում: Մեր դիրքորոշման վառ օրինակ է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու` ամենաբարձր մակարդակով մասնակցությունը Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր իրադարձություններին. Նորին Սրբության մասնակցությունը Մոսկվայում հայկական եկեղեցու օծմանը, նախորդ տարի Երևան ռուսական եկեղեցու պատվիրակության այցը` մասնակցելու հիշատակման միջոցառումներին, որոնք նվիրված են եղել ցեղասպանության 100-ամյակին: Ռուսական եկեղեցու դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք մշտապես բաց, հրապարակային ձևով պաշտպանել և շարունակելու ենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջկրոնական հարթակներում»,- նշված է մեկնաբանությունում, որը «Ֆեյսբուք»-ում տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությունը ու դրան հետևած իբր «պարզաբանումը», ոչ միայն անընդունելի ու դատապարտելի են, այլ ուղղակի ծաղր են Հայոց Ցեղասպանության նկատմամբ առհասարակ որպես` պատմական ճշմարտության խայտառակ խեղաթյուրման վառ օրինակ: Բայց ոչ միայն... Սա հենց այնպես արված հայտարարություն չէ, այլ խոսքը գնում է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մասին, որն այսօր պուտինյան` կայսերապաշտական Ռուսաստանի և Պուտինի ռեժիմի գլխավոր ներկայացուցիչն է, որովհետև նաև պատրիարք Կիրիլն է այսօրվա Ռուսաստանի ձգտումների ու պատկերացումների կրողն ու քարոզողը: Ով ով` բայց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շատ լավ գիտե, որ հենց Օսմանյան կայսրության ընթացքում եղել են ջարդեր և ցեղասպանություն հայերի և այլ ազգերի նկատմամբ, այնպես որ գործ ունենք ոչ թե չիմացության հետ, այլ պարզ քաղաքական գնահատականի հետ։ Կարելի է հիմա պատկերացնել Ռուսաստանում բնակվող մի քանի միլիոն մահմեդականների ուրախությունը, բայց խոշոր հաշվով դա էլ այդքան էական չէ, որքան այն հարվածը, որը հերթական անգամ ստանում է հայ ժողովուրդը` «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանից: Ու սա այն դեպքում, երբ Ցեղասպանության 100-ամյակին միջազգային հանրությունն ինչ «մեսիջներ» հղեց Հայոց Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի իշխանություններին: Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի խայտառակ հայտարարության հասցեատերն իրականում պաշտոնական Անկարան է, և գուցե նման «մեսիջով» Պուտինը փորձում է հարթել լարված հարաբերությունները Թուրքիայի իշխանությունների հետ: Իսկ պատրիարք Կիրիլն իր համոզումներով ավելի «հուզիչ» կլիներ, եթե անցյալ տարի ապրիլին այցելեր Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am