Տեղի է ունեցել շատ ավելի վատ բան, քան աշխատատեղեր թաքցնելն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է 50 հազար աշխատատեղերի խնդրին: Այս մասին նա մի քանի օր առաջ գրել էր իր կատարած խոստումների համատեքստում՝ նշելով. «գրանցված աշխատատեղերի թիվն ավելացել է շուրջ 50 հազարով, որը աշխատաշուկայի մոտ 9 տոկոսն է»: Այս շոկային թիվը մասնագիտական շրջանակներում տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր տվել, շատերն իրավացի հարց էին բարձրացրել, թե այդ քանակի նոր աշխատատեղի ստեղծումն ուղղակի անհնար է: Ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանը 50 հազար աշխատատեղ չէր կարող ստեղծած լինել, նա ընդամենը նկատի է ունեցել նախկինում ստեղծված, սակայն չգրանցված աշխատատեղերը, որոնք հեղափոխությունից հետո գրանցվել են:

Եվ ահա ֆբ ուղիղ եթերում մեկ անգամ ևս անդրադառնալով խնդրին՝ վարչապետը պարզաբանել է, թե ինքը նկատի է ունեցել ոչ թե նոր ստեղծված աշխատատեղերը, այլ նախկինում ստեղծված, սակայն չգրանցված աշխատատեղերը, որոնք հեղափոխությունից հետո գործատուները գրանցել են: Ըստ Նիկոլ Փաշինյանի` այդ 50 հազար աշխատատեղերի մասին տվյալները ներկայացրել են գործատուները, ուստի որևէ կասկած լինել չի կարող: Փաշինյանը, սակայն, չի մանրամասնել` արդյոք ինքը գործատուներից փորձել է տեղեկություն ստանալ` այդ 50 հազար աշխատատեղից քանի՞սն են նոր ստեղծվել, քանիսը կային վաղուց: Այս հարցի պատասխանը կարծես թե ակնհայտ է` դրանք դեռևս նախորդ իշխանության օրոք ստեղծված աշխատատեղեր են, որոնք գործատուներն այժմ գրանցել են: Եթե հավատանք վարչապետ Փաշինյանին, նրանք այդ քայլին գնացել են սեփական նախաձեռնությամբ:

Բայց այստեղ կան մի քանի այլ խնդիրներ, որոնք փաստում են, որ տնտեսության մեջ տեղի է ունեցել շատ ավելի վատ բան, քան աշխատողներին թաքցնելն էր:
Դա նախ և առաջ ներդրումների նվազումն է։ Կա մի շատ պարզ ճշմարտություն․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճե՞լ են, թե՞ ոչ։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալները դեռ չկան։ Սակայն 2018-ի չորրորդ եռամսյակի օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 70,7 մլն դոլար, որը 5 միլիոն դոլարով պակաս է երրորդ եռամսյակի ցուցանիշից և շուրջ 31 մլն դոլարով պակաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 23 մլն դոլարով պակաս առաջին եռամսյակի նույն ցուցանիշներից։
Իսկ բիզնես միջավայրի և տնտեսական հեղափոխության բարելավման առաջին ցուցիչը, ինչպես հայտնի է, հենց ներդրումներն են։
Ինչ վերաբերում է ստվերի կրճատմանը, որն, ի դեմս գրանցված աշխատատեղերի, Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես դարակազմիկ իրադարձություն: Այստեղ ևս մի մեծ բլեֆ կա. եթե տեղի է ունեցել ստվերի կրճատում, ապա, ըստ տնտեսագիտության տարրական կանոնների` ստվերի կրճատումը ենթադրում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում: Նման բարելավում վերջին մեկ տարում տեղի չի ունեցել: Վիճակագրությունը նաև ցույց է տալիս, որ այդ ցուցանիշը ամենևին էլ չի բարելավվել, հետևաբար ի՞նչ ստվերի կրճատման մասին է խոսքը:

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 7167 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am