Ինչպես է հնարավոր խոպանչի բարեկամների շնորհիվ դառնալ միլիոնատեր. հեղափոխական հեքիաթ

Պետական վերահսկողական ծառայության պետի շատ երիտասարդ տեղակալ Արգիշտի Քյարամյանի շուրջ աղմուկը չի դադարում: Նա մի սկանդալից դուրս է գալիս, ընկնում մյուսի մեջ: Մինչ լրատվադաշտը երեկվանից բացահայտում էր 28-ամյա Արգիշտիի ծագումնաբանությունը, քանզի ոչ ինքը, ոչ հայրը չէին խոստովանում, որ հայր ու որդի են: Քանզի ՊՎԾ նորանշանակ պետի տեղակալ Առաքել Քյարամյանի (քաղաքացիական անունը՝ Էլբեկ)՝ Կոտայքի թեմի առաջնորդի, եպիսկոպոսի որդին է, ով կուսակրոն է, եւ ում Հայ առաքելական եկեղեցու կանոններով արգելված է ամուսնությունը եւ ըստ այդմ՝ զավակ ունենալը։

Առաքել սրբազանը կաթողիկոսի մերձավոր անձանցից է, ժամանակին Սեւանի ճեմարանի տեսուչն է եղել, ապա ոստիկանության հոգեւոր պատասխանատուն։ Արգիշտի Քյարամյանը նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի սանիկն է նաեւ, թեեւ երեկ ՊՎԾ պետի տեղակալը հերքել է քավոր-սանիկական հարաբերությունները Գասպարյանի հետ, եթե դա ինչ-որ իմաստով ստացվեց, ապա կուսակրոն քահանայի որդի լինելու փաստը չհերքվեց, քանզի իրեղեն ապացույցներ՝ փաստաղթեր կան այդ մասին: Ինչեւէ, եթե վերը նշված իրողությունները չեն կարող խարան դառնալ երիտասարդ պաշտոնյայի գործունեության ընթացքում, առավել եւս չեն կարող խոչընդոտել պետական ապարատում պաշտոն զբաղեցնելու հարցում, ապա կա մի թվացյալ անհաղթահարելի արգելք: Խոսքը Արգիշտի Քյարամյանի պաշտոնական հայտարարագիրն է, որտեղ պետական պաշտոնյան հավատարմագրել է ավելի քան 32 միլոին դրամ: Թե որտեղից 28-ամյա երիտասարդին այդքան կարողություն, եթե նախկինում աշխատել է պտական ապարատում, Արգիշտի Քյարամյանը երեկվանից համառորեն չէր ցանկանում տալ հարցի պատասխանը: «Էս հարցին էսպես կպատասխանեմ։ Ես աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ երբևէ որևէ կոռուպցիոն սկանդալում չեմ եղել, որևէ կլանային համակարգում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել։ Եվ ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն էս համատեքստում քննարկել»։

Դիտարկմանը, թե կասկածներ կարող են լինել, որ կոռուպցիոն ճանապարհով են ձեռք բերվել այդ գումարները, ՊՎԾ պետի տեղակալը, որ իր 28-ամյա տարիքին հասցրել է ոստիկանությունում, դատախազությունում և Քննչական կոմիտեում աշխատել, ասել էր, որ եթե կոռուպցիոն կասկածներ կան, դրա համար կան համապատասխան իրավապահ մարմիններ, և կոռուպցիոն բնույթի խնդիրները պետք է պարզաբանվեն իրավապահ մարմինների դաշտում։

Սակայն մեկ օր անց Արգիշտի Քարամյանը իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որով ասում է, թե այդ գումարը Եվրոպայում գտնվող քեռուց է ստացել.<< Հայտնում եմ, որ
հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ
նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։ Հիշյալ գումարների մի մասն էլ
ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող
մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական
նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել
ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական
գործունեությամբ>>:

Փաստորեն, ստացվում է, որ երիտասարդ տղան խոպանչի բարեկամների շնորհիվ դարձել է միլիոնատեր: Իհարկե, պատկան մարմինները կարող են այս հեքիաթին հավատալ, բայց մենք՝ անշուշտ ոչ, քանզի տասնյակ եւ հազարավոր այդպիսի հեքիաթներ ենք լսել դեռ ՀՀԿ-ի ժամանակներում, որտեղ ամեն ինչ թղթերով ճիշտ էր:

Անի Սահակյան 

դիտվել է 2351 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am